«ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 10 մարզի 19 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված: Դրանցից մեկը Լոռու մարզի Ստեփանավան համայնքն է, որը հատուկ նշանակություն ունի այս իշխանությունների եւ հատկապես ստեփանավանցիներ Սուրեն Պապիկյանի եւ Արփի Դավոյանի համար։ Այս համայնքում ՔՊ-ն հունիսի 7-ին խայտառակ պարտություն է կրել «Ուժեղ Հայաստանից», եւ հիմա կյանքի գնով փորձելու են ռեւանշի գնալ: Նախ, որոշեցին պատժել Ստեփանավանի գործող համայնքապետին, որին մեղադրում են ի վնաս իրենց աշխատելու համար, եւ ՔՊ թեկնածու ընտրեցին Պապիկյանի հայրենի Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանին: Սակայն Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանի աչքն էլ այնպես են վախեցրել, որ նա հայտարարում է, թե այլ կուսակցությամբ է առաջադրվում, բայց ՔՊ-ի հետ է:
Համայնքից մեզ տեղեկացրին, որ, ընտրություններին ընդառաջ, նախարար Սուրեն Պապիկյանն ու Արփի Դավոյանը կիրակի օրերին պարտադիր այցելում են հայրենի մարզ եւ հանդիպումներ ունենում կոլեկտիվների հետ՝ մարզպետարանի, համայնքապետարանների աշխատակիցների, նրանց ենթակայության ներքո գործող դպրոցների, մանկապարտեզների եւ այլ հաստատությունների կոլեկտիվների հետ եւ ուղղորդում ՔՊ-ի թեկնածուի կողմը: Մինչ այդ տեղի կուսակցականները «ռազվեդկա» են անում, նրանց զեկուցում, թե ում վրա ինչպես կարելի է ազդել: Երեւանից ժամանած հյուրերը, «դանոսները» ձեռքներին, բացատրական աշխատանք են տանում ընտրողների հետ, կիրառում շանտաժի ու սպառնալիքների ողջ արսենալը։ Հիշենք, որ ՔՊ-ն այս համայնքում պաշտոնապես առաջադրել է Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանին: Գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը մասնակցում է այս ընտրություններին անհայտությունից ծլած «Գործարար» կուսակցությամբ, որով առաջադրվել է նաեւ Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանը: Սա, ի դեպ, միակ համայնքն է, որտեղ «Ուժեղ Հայաստան»-ը եւս մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին։ Ցուցակը գլխավորում է Արսեն Գեւորգյանը»:

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
11516:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
13115:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
13115:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
8614:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
14814:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16112:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
11709:36