ՔԿ-ն փակել է Բերդի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն փակել է Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները։
Մանուչարյանը, հիշեցնենք, իրավապահների թիրախում հայտնվեց Բերդ համայնքի ընտրություններից առաջ, սակայն նրա ղեկավարած դաշինքը մասնակցեց եւ հաղթեց ընտրություններում: Նրան մի անգամ կալանավորել են 2021-ին, ապա՝ 2022-ին՝ ավագանու նիստից առաջ, երբ ավագանին պետք է համայնքապետ ընտրեր: Մանուչարյանը ստիպված եղավ հրաժարվել մանդատից, բայց համայնքապետ ընտրվեց նրա ցուցակի երրորդ համարը, քանի որ երկրորդ համարն էլ էր կալանավորված: Մանուչարյանին առաջադրված մեղադրանքներից մեկով դատարանը նրան արդարացրել է, մյուս վարույթները շարունակվում են, այդ թվում՝ ապօրինի գույքի բռնագրավման վարույթը:
Մենք փորձեցինք զրուցել Հարություն Մանուչարյանի հետ, սակայն նա անհասանելի էր։ Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընկերության հասցեների նկատմամբ կիրառվել են ժամանակավոր սահմանափակումներ՝ քննչական եւ վարույթային գործողություններ իրականացնելու նպատակով»։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
11516:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
13115:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
13115:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
8614:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
14814:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16112:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
11709:36