«Քննչականն ու ՊԵԿ-ը ձեռք ձեռքի բռնած դարձել են իշխանության ձեռքի նոր պատժիչ զույգը»․ Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ»
Հարկային ստուգումների անվան տակ Քննչականը հերթական բիզնեսն է կապարակնքել։ Սա այն է, ինչի մասին ԱԺ իմ ելույթում զգուշացնում էի. Քննչականն ու ՊԵԿ-ը ձեռք ձեռքի բռնած դարձել են իշխանության ձեռքի նոր պատժիչ զույգը (ԱԱԾ-ի ականջն էլ էնտեղ կանչի):
Այն, ինչ այսօր կատարվում է տնտեսվարողների ու բիզնեսի նկատմամբ, վաղուց դուրս է օրենքի, իրավունքի կամ տնտեսական տրամաբանության որևէ սահմանից։ Իբր հարկեր թաքցնելու կասկածանքով բիզնեսի դռները փակում ու կաթվածահար են անում գործունեությունը, բայց ոչ էլ ամիսներով «ստուգումների» են գնում։ Հարցումներին էլ՝ բնականաբար ոչ մի բովանդակային պատասխան։
ՊԵԿ-ն ու Քննչականն այլևս պետական ինստիտուտներից վերածվել են մեկ անձի քմահաճույքն ու քաղաքական վրեժխնդրությունը սպասարկող գործիքների։ Արդյունքում ոտնահարվում են նաև հարյուրավոր, հազարավոր քաղաքացիների աշխատանքային սահմանադրական իրավունքները։
Պետական ապարատն ու ուժային կառույցները սեփական ժողովրդի ու տնտեսության դեմ հանելը վաղը ունենալու է շատ հստակ իրավական ու քաղաքական գնահատական (գոնե դուք դա լավ եք հասկանում)։ Դատվելո՛ւ եք, պարոնայք»։


Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
11516:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
13115:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
13115:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
8614:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
14814:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16112:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
11709:36