«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան

Հրապարակախոս Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաշինյանը հիմա էլ «միջազգային սահմաններով ճանաչված իրական Հայաստան»-ը ներկայացնում է որպես այն «ավետյաց երկիրը», որը Աստված տվել է մեզ։ Եվ, որպես ապացույց, բերում է այն փաստերը, որ Էջմիածինը, Մաշտոցի գերեզմանն ու Խոր Վիրապը գտնվում են ներկայիս Հայաստանում, այսինքն, եզրակացնում է նա, ներկայիս Հայաստանը «մեր քրիստոնեական էությունն ու մեր ավետյաց երկիրն է»։
Իհարկե, պրոպագանդիստները տվյալ մտքերի վերաբերյալ քննադատությունը կներկայացնեն որպես կոնֆլիկտ՝ նույնացնելով «իրական Հայաստան»-«ներկայիս Հայաստանի Հանրապետություն» եզրույթներն ու կգան այն եզրակացության, թե Փաշինյանի քննադատները մերժում են ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը կամ գոյությունը, սակայն դա իրենց խնդիրն է։ Ինչ ուզում են, թող ներկայացնեն։ Այս առումով՝ միայն ապշել կարելի է, որ գտնվում են ռացիոնալ մարդիկ, որ դեռ փորձում են բանավիճել այդ պրոպագանդիստների հետ։ Ինչևէ։
Փաշինյանի բուն քարոզչական մանիպուլյացիան, բնավ, ո՛չ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքին, ո՛չ դրա գոյությանը չի վերաբերում։ Դա նույն ուրացման քաղաքականության հերթական ելևէջներից մեկն է, այս անգամ, սակայն, դրան տրվում է աստվածային՝ որպես Աստծու կողմից լեգիտիմացված գործընթաց։
Այլ կերպ ասած, Փաշինյանի ենթատեքստը կայանում է հետևյալում․ Ղարաբաղի կորուստն արդարացնելու ու այն իրական Հայաստանով քողարկելու քաղաքականությունը ներկայացվում է որպես մի առաքելություն, որի իրականացման պատիվն Աստված պատվիրակել է Փաշինյանին։
Ավելի պարզ ասած, Հայաստանի թագավորական դինաստիաները, Հայաստանի պատմական տարածքները, ու հենց Ղարաբաղը, այդ ամենը կործանվել են, քանի որ մենք չենք հավատացել Աստծուն և գլխի չենք ընկել, որ Աստծու կողմից մեզ պարգևած «ավետյաց երկիրը» ներկայիս Հայաստանի Հանրապետությունն է․․․ Իսկ այժմ, քանի որ Փաշինյանը հավատում է Աստծուն, միգուցե և ուղիղ կապի մեջ է նրա հետ և իրեն իրավունք է վերապահում նրա անունից նման մտքեր հնչեցնել, ապա մենք, իրապես, գտել ենք մեր «ավետյաց երկիրը»․․․ Եվ որպեսզի սա դառնա անշրջելի, «Հայաստանի քաղաքացիները պետք է հավատան Աստծուն»։
Իհարկե, Փաշինյանի տվյալ ելույթները ուշադրության չեն արժանանում և մանրամասն չեն վերլուծվում, սակայն դրանց բովանդակությունը շատ ավելի խոսուն է, քան նրա սովորական ելույթները։ Այս ամենը աչքաթող անելու պարագայում մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո։ Կամ արդեն հայտնվել ենք»։

«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
4000:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
3800:18
«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
4900:06
«Կապիտուլյացիոն խաղաղությունը թղթե տնակ է, որն ամեն ժամ կարող է բռնկվել»․ Միհրան Հակոբյան
47Երեկ, 23:42
«Սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ»․ Հրայր Կամենդատյան
64Երեկ, 23:12
«Արցախը փրկօղակ էր, որի տարածքն ապահովում էր ՀՀ անվտանգությունը»․ Վարդան Ոսկանյան
65Երեկ, 22:36
«Սարերում հո ցանկապատ չե՞ն դնելու, գյուղերում պետք է շուն պահեն, թշնամու մոտենալը զգուշացնի»․ Արմենակ Մարկոսյան
66Երեկ, 22:18
«Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
67Երեկ, 21:54