«Ալիևը շարունակում է խոսել, թե պատերազմում միայնակ է հաղթանակի հասել»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել:
Այն հանգամանքը, որ Ալիևը շարունակում է դրա մասին խոսել, նյարդայնանալ ու ինչ-ինչ շրջանակների համոզել, արդեն հակառակի մասին է կասկածներ հարուցում:
Բոլորն էլ գիտեն Պակիստանի, Իսրայելի և հատկապես Թուրքիայի՝ պատերազմում ունեցած ակտիվ մասնակցության մասին: Անկարայի մասնակցությունը ոչ միայն Ադրբեջանի ԶՈւ կառավարման գործում ուղիղ ներկայացվածությամբ է եղել, այլև՝ մարտադաշտում:
Այս ամենը Ալիևի քաղաքական, ռեգիոնալ հավակնությունների մեջ չի տեղավորվում և հռչակված գաղափարախոսությանը ծանր հարված է հասցնում:
Ու այս թերարժեքության բարդույթն էլ Ալիևին դրդում է տարբեր առիթներով կամ անառիթ խոսելու իր միայնակ հաղթանակի մասին, ինչից փաստերը չեն խմբագրվում»:

«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
1215:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
4815:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
7014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6314:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
7414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
7713:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
8013:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
8413:00