ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բենզինի շուկայում առաջիկայում ֆինանսական լուրջ «ցնցումներ» են սպասվում։ Պետական եկամուտների կոմիտեն լայնածավալ ուսումնասիրություններ է սկսել ոլորտում, իսկ ՊԵԿ-ի թիրախում բենզինի շուկայում գործող մի շարք տնտեսվարողներ են։
Կայծակնային թանկացումից հետո Կառավարությունը փորձում է պարզել՝ ինչու է թանկանում բենզինի գինը՝ համաշխարհային թելադրանքով, բայց երբեք չի էժանանում նույն թելադրանքով։
ՊԵԿ-ն ուսումնասիրում է ոչ միայն բենզալցակայաններում իրականացվող վերջնական վաճառքը։ Խոշորացույցի տակ է բենզինի շրջանառության ամբողջ շղթան՝ ներմուծումից, փաստաթղթավորումից ու հարկային հաշվարկներից մինչև վերջնական իրացում։
ՊԵԿ-ի այս ակտիվությունը ուշագրավ է հատկապես բենզինի գների շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին։ Հայաստանում տարբեր վաճառքի կետերում բենզինի որոշ տեսակների գինը հասնում է շուրջ 600-800 դրամի, և տարիներ շարունակ հարց է բարձրացվում՝ ինչպե՞ս է ձևավորվում վերջնական գինը, և որքանո՞վ են դրա բոլոր բաղադրիչները թափանցիկ։
Բենզինի և դրա հավելանյութերի համար գործում են ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հաշվարկման հատուկ կարգավորումներ, ուստի ՊԵԿ-ի ստուգումների շրջանակը կարող է ընդգրկել ոլորտի ամբողջ հարկային շղթան։
Աղբյուրները հայտնում են, որ գործընթացը դեռ ավարտված չէ, հետևաբար այս պահին վաղ է խոսել վերջնական թվերի և կոնկրետ տնտեսվարողների նկատմամբ կիրառվելիք պատասխանատվության չափերի մասին։ Սակայն արդեն իսկ շրջանառվում են տեղեկություններ, որ ֆինանսական հետևանքները կարող են զգալի լինել։
Հետևաբար, առաջիկայում բենզինի շուկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում։

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
11009:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
385Երեկ, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
29012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
93610.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
115509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
53709.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
53009.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
44009.11.2026, 10:00