«Սա է իշխանության թիվ մեկ դեմքի գնահատականը բանակին»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է:
Փաշինյանն արդեն երկրորդ անգամ է, ինչ, անդրադառնալով բանակում տեղի ունեցող միջադեպերին, ասում է, որ մարտական դիրքերում զգոնություն չի պահպանվում, իսկ զինվորը դիրքում պատշաճ կարգով հերթապահություն տանելու դրդապատճառ չունի:
Որպես պատճառաբանություն բերվում է այն հանգամանքը, որ նախկինում մշտական լարվածություն կար, և զինվորներն իրենց իսկ անվտանգության համար չէին քնում դիրքում, իսկ հիմա խաղաղություն է, և այդ սպառնալիքի զգացումը չկա:
Նախ Փաշինյանը պայթեցնում է իշխանության փչած այն փուչիկը, որ նախկինում էլ են զինվորները քնել, որով փորձ էր արվում բանակում տեղի ունեցող միջադեպերը լղոզել:
Երկրորդ, եթե բանակում, մարտական դիրքերում զգոնություն չկա, զինվորը դիրք պահելու մոտիվացիա չունի, իսկ ներսում հարցերը փողոցի լեզվով են լուծվում, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն, իսկ մարտական կանոնադրությունն ու օրենքները չեն գործում:
Ահա սա է իշխանության թիվ մեկ դեմքի գնահատականը բանակին և նրա իրական վիճակին»:

«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
2114:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
4414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
5713:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
6713:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
7413:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
8212:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
7812:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
8911:24