«Արթուր Դանիելյանի նկատմամբ մեղադրանքը հերթական «կարմիր գիծն է, որը ռեժիմը հատում է»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արթուր Դանիելյանի նկատմամբ մեղադրանքը հերթական «կարմիր գիծն է», որը ռեժիմը հատում է՝ քաղաքական հետապնդումների համատեքստում։
Այսպես, մինչ օրս ես չեմ արձանագրել խուլիգանության հոդվածով քրեական հետապնդում՝ տեքստային գրառման համար։ Եղել են դեպքեր, երբ տեքստային գրառման համար անձը ենթարկվել է քրեական հետապնդման, բայց այն որակվել է այլ հոդվածով, օրինակ՝ բռնության կոչ կամ արդարացում, ատելության խոսք, դատավորի մասին արատավորող տեղեկությունների հրապարակում և այլն։ Եղել են դեպքեր, երբ քննադատական խոսքը որակվել է խուլիգանություն, բայց դա եղել է տեսանյութի, այլ ոչ թե տեքստային գրառման տեսքով։
Արթուր Դանիելյանի գործում, ըստ նրա փաստաբանի՝ Տիգրան Աթանեսյանի, խուլիգանության հոդվածը դրվել է հենց տեքստի համար։
Կարճ ասած՝ «Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»»։

«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
2114:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
4414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
5713:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
6713:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
7413:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
8212:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
7812:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
8911:24