«Լուսանկարը ֆեյք է, ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին»․ Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդեն 3 օր է՝ համացանցում տարածվում է AI-ով գեներացված մի կեղծ լուսանկար, որը ստեղծել ու տարածել են անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները՝ իբր թե ես Փարիզում հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանին։
Դիմում եմ այն բոլոր մարդկանց, որոնք տեսել են այս «լուսանկարը», կասկածել են դրա իսկությանը կամ տարածել են այն՝ առանց պատվեր կատարելու։
Փաստ 1. Լուսանկարը ֆեյք է, գեներացվել է արհեստական բանականությամբ։
Փաստ 2. Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին։
Փաստ 3. Նիկոլ Փաշինյանն ինձ համար հայրենիքի ու պետության դավաճան է, և նրա հետ անգամ ֆեյք լուսանկարում հայտնվելն անձնական վիրավորանք է։ Ինչպես ինքս եմ խոստովանել, իմ միակ սխալը եղել է տարիներ առաջ նրա թերթին միջնորդավորված գումար տալը՝ տարեկան մի քանի հազար դոլար։ Սա փաստ է, որը խոստովանել եմ ինքս՝ հանրությանը ցույց տալու Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը, երբ շատերը դեռ հեղափոխական էին, իսկ Նիկոլը՝ նրանց հերոսը։ Ես շանտաժի դիմաց թերթին փող տվողներից ընդամենը մեկն էի, բայց այդ մասին բարձրաձայնողներից՝ միակը։
Փաստ 4. AI-ով նկարը ստեղծել են Քոչարյանի աջակիցները՝ այն հրապարակելով իրենց տելեգրամյան ալիքներով, «5-րդ ալիքի» հրապարակումները տարածող կեղծ էջերով և վարձատրվող աջակիցների միջոցով։
Փաստ 5. Ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են։ Նրանց մտավոր կարողությունների լավագույն ապացույցը Քոչարյանի չդադարող քաղաքական ձախողումներն են, չիրականացած քաղաքական կանխատեսումներն ու անհիմն բանտարկությունները, հետևաբար՝ լուզերներին ասելիք չկա։
Գրառումս ուղղված է այն ազնիվ մարդկանց, որոնց մինչև 2018 թ. միայն նիկոլականներն էին թունավորում ու մանիպուլացնում, իսկ հիմա՝ նաև սրանք։
Լուսանկարը ֆեյք է՝ գեներացված արհեստական բանականությամբ։
Հ.Գ. Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ»։

«Լուսանկարը ֆեյք է, ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին»․ Միքայել Մինասյան (լուսանկար)
4022:36
«Եթե ադրբեջանցի ևս մեկ զինծառայող ներթափանցի Հայաստան, ամբողջ պատասխանատվությունը կրելու եք դուք»․ Տիգրան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
6022:12
«Երեք օր անցել է այդ հերոսությունից, ա՛յ տնաշեններ, սպասում էիք՝ ես գայի, նոր հոտընկայս ծափահարեի՞ք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6121:54
«Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց»․ Տիգրան Աթանեսյան
6021:36
«Ճողոպրելուց խոսում է մի մարդ, ով քլունգն առած քանդում է մայր բուհը»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
6221:24
«Ի՞նչ ենք զիջել մենք․ մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6621:06
«էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ». Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
6920:30
«Եթե խնդիր կա արտահանձնելու ու չեք կարողանում դա կանխել, իշմար տվեք, հասկանանք»․ Գառնիկ Դավթյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
6920:18