Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության որոշմամբ կուսակցությունից հեռացված Հայկ Սարգսյանը կուսակցության շարքերից հեռացել է բավական ծանր տրամադրությամբ՝ մինչև վերջին պահը համոզված լինելով, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա իրեն կուսակցությունից հեռացնելու քայլին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչության նիստի ընթացքում Հայկ Սարգսյանը հանդես է եկել ելույթով՝ փորձելով բացատրել իր վերջին հայտարարությունների պատճառներն ու հիմնավորումները։ Նա կրկին նշել է, որ նախկինում տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել, սակայն, իր պնդմամբ, դրանք չեն ընդունվել, և այդ հարցում առանձնահատուկ դեր է ունեցել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի միջամտությունը։
Սակայն, ըստ մեր աղբյուրների, Սարգսյանի ելույթը, ըստ էության, որևէ բան չի փոխել։ ՔՊ վարչության անդամները միասնական քվեարկությամբ որոշել են հեռացնել նրան կուսակցությունից՝ փաստացի խոսելու համար։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը դեռ վաղուց էր Հայկ Սարգսյանին հնարավորություն տվել հեռանալ, որոշակի դադար վերցնել և հետագայում, այլ դիրքորոշմամբ, վերադառնալ քաղաքական թիմ։ Սակայն, ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող վարկածի, Սարգսյանը ոչ միայն չի փոխել իր մոտեցումները, այլև տարբեր հարցազրույցներով ու հրապարակային հայտարարություններով շարունակել է քննադատել ՔՊ-ին և իշխանությանը։ Իսկ քննադատությունը օրվա իշխանության համար պատժելի արարք է։
Իշխանական մեր աղբյուրները հատկապես ընդգծում են այն հանգամանքը, որ Փաշինյանը դժգոհ է եղել Սարգսյանի այն հայտարարություններից, որոնք, իրենց բնորոշմամբ, վիրավորական են ընկալվել ոչ միայն քաղաքական առումով, այլև ՔՊ ղեկավարության հետ անձնական ու քավորսանիկական հարաբերություններ ունեցող Ղալումյան ընտանիքի համար։
Հենց սա է եղել այն կետը, որից հետո Փաշինյանը վերջնականապես որոշել է, որ Սարգսյանի վերադարձը ՔՊ շարքեր այլևս հնարավոր չէ։
Սարգսյանը, ըստ իշխանական աղբյուրների, մինչև վերջին պահը հույս է ունեցել, որ իրավիճակը չի հասնի կուսակցությունից հեռացմանը։ Սակայն ՔՊ վարչության նիստում տեղի ունեցած քվեարկությունը ցույց է տվել, որ Փաշինյանի որոշումն արդեն վերջնական էր։
Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանը հաղթեց Հայկ Սարգսյանին՝ վերջնականապես նրան դուրս թողնելով իշխանության շրջանակներից»։

ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
3013:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
4613:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
5513:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
7312:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
7512:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
8611:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
8111:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8011:00