«Կարելի է ասել՝ ադրբեջանցին TRIPP-ի պիլոտային ծրագիր է իրականացրել»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ կալանավայրից. «Խաղաղությունը մտավ Շաքի. TRIPP-ն անցնում է Շաքիով
Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած ցավալի դեպքը շատ խորհրդանշական և ինֆորմատիվ ստացվեց:
Թող զարմանալի չթվա, ադրբեջանցիները՝ Ալիևից մինչև հայ կնոջ վրա կրակած զինվորականը, ի տարբերություն քաղաքացի Նիկոլ Փ.-ի, անկեղծ են հայ ժողովրդի հետ: Նրանք պարբերաբար ուղերձներ են հղում Հայաստանին այն մասին, որ Նիկոլ Փ.-ն խաբում է, որ մենք հիմա ոչ թե խաղաղության մեջ ենք, այլ ժամանակավոր հրադադարի, և որ TRIPP-ը ոչ թե Հայաստանի ինքնիշխանության ներքո գործող սովորական ճանապարհ է, այլ միջանցք:
Ադրբեջանցի զինվորականի մուտքը Հայաստան և նրա գործողությունները ևս մեկ անգամ յուրօրինակ ձևով բացահայտել են, թե ինչպես է պատկերացնում պաշտոնական Բաքուն, օրինակ, TRIPP-ի գործարկումը:
Պետք է արձանագրել, որ ադրբեջանցի զինվորը ներթափանցել է մեր տարածք TRIPP-ով նախատեսված սկզբունքների հիման վրա: Այսպես. ադրբեջանցի հանցագործ զինվորականը Ադրբեջանից հայտնվել է Հայաստանի Սյունիքի մարզում և անխոչընդոտ տեղաշարժվել իր պատկերացրած միջանցքով: Նա, սահմանը հատելիս, հայի երես չի տեսել, ինչպես որ Ադրբեջանն է պատկերացնում TRIPP-ով Նախիջևանի հետ կապը:
Ադրբեջանցին, սահմանը հատելիս, Հայաստանի մաքսային և անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների չի հանդիպել. դրանք, այսպես կոչված, back office-ում են նստած եղել:
TRIPP-ով հենց նման մեխանիզմ է նախատեսված: Ադրբեջանցին, կարելի է ասել, TRIPP-ի պիլոտային ծրագիր է իրականացրել:
Ահա այն ամենը, ինչ ցույց տվեց Շակիի դեպքը. մնացածը հայ ժողովրդի որոշելիքն է:
Ի դեպ, հետաքրքիր է, թե ինչպես են քվեարկելու խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները TRIPP-ի մասով: Այս թեմայով առանձին կխոսեմ»:


ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
3013:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
4613:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
5513:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
7312:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
7512:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
8611:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
8111:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8011:00