«Էներգետիկ ճգնաժամը հարվածում է Եվրոպային»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ էներգակիրների գների աճը ստիպում է եվրոպական երկրներին ծախսել «միլիարդներ և միլիարդներ», և, Նրա խոսքով, այդ ծախսերը տեղի են ունենում պետությունների սեփական նախաձեռնությամբ:
Հռոմը Եվրոմիությանը կոչ է անում ավելի մեծ ճկունություն ցուցաբերել: Իտալիայի դիրքորոշմանն արդեն միացել է 18 երկիր: Հարցը քննարկվել է, մասնավորապես, Սպլիտում, ինչպես նաև եվրոպական այլ պետությունների, այդ թվում ՝ Գերմանիայի ներկայացուցիչների հետ:
Էներգետիկ ճգնաժամի հետևանքներն ավելի ու ավելի նկատելի են դառնում հասարակ քաղաքացիների վրա։ Իտալիայում տարեկան գնաճը սեպտեմբերին հասել է 4,2 տոկոսի ՝ օգոստոսի 3,3 տոկոսից բարձրանալով։ Սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին երեք տարիների ընթացքում։
Իտալիայի կառավարությունն արդեն ստիպված է միջոցներ ձեռնարկել վառելիքի գների աճը զսպելու համար, այդ թվում ՝ նվազեցնել կամ չեղարկել առանձին ակցիզները։
Եվրոպան գնալով ավելի հաճախ է բախվում այն հարցին, թե ով և ինչ գնով է վճարելու էներգետիկ ճգնաժամի հետևանքները։
Իտալական օրինակը ցույց է տալիս, որ ԵՄ էներգետիկ քաղաքականությունն արդեն ոչ միայն տնտեսության և աշխարհաքաղաքականության հարց է, այլև ուղղակիորեն միլիոնավոր եվրոպացիների կենսամակարդակի հարց»:

ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
3013:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
4613:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
5513:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
7312:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
7512:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
8611:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
8111:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8011:00