«Այդ կսմիթները, սպառնալիքները ինչի՞ համար են»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցում անդրադարձավ ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը՝ Հայաստանի «ուկրաինացման» վտանգի մասին։ «Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը կանգնի նման վտանգի առջև. Հայաստանը արդեն եղել է նման վտանգի առջև և եղել է նման իրավիճակում»,- ասաց Փաշինյանը։ ՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ն իր դաշնակցային պարտականությունները ՀՀ-ի առջև չի կատարել։
«Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը, պարոն Մեդվեդևը ինչո՞ւ է դա անում. մանավանդ ես նրա հետ աշխատելու, շփվելու առիթ ունեցել եմ, այսինքն՝ երկար մենք իրար հետ աշխատել ենք, բայց հիմա այդ կսմիթները, սպառնալիքները ինչի՞ համար են. հիմա ես էլ, ասենք, բռնեմ ասեմ՝ նույն այդ տրամաբանությամբ ուրիշն էլ կարող է ասել, որ ցանկանում ենք, որ Հայաստանը նոր Ռուսաստանի չվերածվի՝ նկատի ունենալով այն, որ Ռուսաստանի ամենատարբեր տեղերում պայթյուններ են հնչում։ Չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում, այսինքն՝ դա լավ ժանր չէ։ Հայաստանը Հայաստան է, և Հայաստանը ոչ մի ուրիշ բանի չի վերածվելու, Հայաստանը վերածվելու է ավելի ու ավելի շատ Հայաստանի Հանրապետության, ավելի ու ավելի շատ ինքնիշխան պետության։ Սա է մեր ճանապարհը»,- նշեց Փաշինյանը։

ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
3013:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
4613:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
5513:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
7312:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
7512:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
8611:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
8111:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8011:00