«Եթե ապօրինի է, ինչո՞ւ են թղթերը թարմացրել, սեփականության նոր վկայականներ տվել»․ տնտեսվարող

«Խոսվում է նախկին իշխանությունների մասին, որ ապօրինի կերպով զավթել են տարածքները, տվել են մեզ, եթե տարածքն ապօրինի է, ոնց իրենք ասում են, ինչո՞ւ են թղթերը թարմացրել, սեփականության նոր վկայականներ տվել։ Մարդը մինչև 2029թ․ հողի պայմանագիր ունի՝ Տիգրան Ավինյանի, Սերոբի (Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար՝ Սերոբ Սարգսյան, խմբ․) ստորագրությամբ, եկել ասում են՝ քանդում ենք քո տարածքը․ սա ապօրինի գործողություն է»,- Երևանի քաղաքապետարանի դիմաց, Շինարարների փողոցի տնտեսվարողների բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասել է տնտեսվարողներից մեկը։
«Մեր վարձակալները խնդրում են թաղապետից, որ ժամանակ տան, իրենց ապրանքներն իրացնեն, ասում է՝ դուք էդ ժամանակը չունեք, եթե այդ ժամանակն ունենաք՝ ինձ դատի կտաք, ես չեմ կարող քանդել տարածքը։ Ստացվում է՝ մեզ ասում են՝ հավաքվեք, գնացեք ստեղից, մենք ինչ ուզենք՝ անելու ենք»,- հավելել է տնտեսվարողը։
Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանն անդրադառնալով այս հարցին, ասել է, որ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատվեն կրպակներից։

Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով (լուսանկար)
6008:18
«Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա»․ Լիլիթ Գալստյան
11803:06
Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
147Երեկ, 23:12
«Ինձ շատ են դիմում տավուշցիներ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին էլ գրեցի, բայց բան չփոխվեց»․ Ոսկան Սարգսյան
142Երեկ, 22:36
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
149Երեկ, 17:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
153Երեկ, 16:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
141Երեկ, 15:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
167Երեկ, 15:18