Newsweek-ը ներկայացրել է Վլադիմիր Զելենսկիին փոխարինող չորս թեկնածուի անուն

Ամերիկյան Newsweek ամսագիրը ներկայացրել է Վլադիմիր Զելենսկիին փոխարինող չորս թեկնածուի անուն՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կիևում իշխանափոխության կոչերից հետո։
Newsweek-ի տվյալներով՝ առաջատար թեկնածուների թվում են Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար և Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի ներկայիս դեսպան Վալերի Զալուժնին, Գլխավոր հետախուզական վարչության նախկին ղեկավար Կիրիլո Բուդանովը, նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը և նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն։ Զալուժնին համարվում է Զելենսկիի գլխավոր մրցակիցը։ Rating Group-ի հարցման համաձայն՝ հարցվածների 64%-ը վստահում է Զալուժնիին, իսկ Զելենսկիին՝ 53%-ը։ Հարցվածների գրեթե 23%-ը կքվեարկեր Զելենսկիի օգտին, մինչդեռ Զալուժնիի օգտին կքվեարկեր հարցվածների մեկ հինգերորդից ավելին։ Բուդանովի վստահության վարկանիշը կազմում է մոտավորապես 53%, իսկ Ֆեդորովի՝ 38%։ Հարցվածների 7.6%-ը պատրաստ է քվեարկել Ֆեդորովի օգտին առաջին փուլում, իսկ 6.7%-ը՝ Բուդանովի։ Պորոշենկոն, որը նախագահ է եղել 2014-2019 թվականներին, մնում է խորհրդարանի ընդդիմադիր անդամ։ 2025 թվականին Զելենսկին նրա դեմ պատժամիջոցներ կիրառեց, այդ թվում՝ ակտիվների սառեցում՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, ամերիկացի առաջնորդի հայտարարությունները վկայում են Զելենսկու հետ հարաբերությունների վատթարացման մասին, որոնք հասել են իրենց ամենացածր կետին 2025 թվականի ձմռանից ի վեր։ Financial Times-ը, հղում անելով անանուն եվրոպացի պաշտոնյաների, հաղորդում է, որ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմն սպառնում է դադարեցնել զենքի գնման ծրագիրը և Ուկրաինային հետախուզական տեղեկատվության տրամադրումը։
Axios-ը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, հաղորդում է, որ Թրամփը զայրացած է Զելենսկու վրա և ակնկալում է, որ Կիևը կդադարեցնի Ռուսաստանում նավթավերամշակման գործարաններին հարվածելը։ Թրամփը կարծում է, որ այս հարվածները բարձրացնում են վառելիքի գները ԱՄՆ-ում և զայրացած է, որ Զելենսկին Վաշինգթոնի աջակցությունը Կիևին ընդունում է որպես ։

«Ուժեղ Հայաստանը» Ստեփանավանի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում է ներկայացրել (տեսանյութ)
79Երեկ, 21:48
«Պուտինը երբեք չի հրաժարվել բանակցություններից և կպատասխանի, եթե Զելենսկին զանգահարի նրան». Ուշակով
219Երեկ, 13:42
Արարատ Միրզոյանը և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատին քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
137Երեկ, 12:00
«Արդյո՞ք Իրանի հոգևոր առաջնորդի հրամանը նշանակում է՝ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս». Վարդան Ոսկանյան
123Երեկ, 11:54
«Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում». Թրամփ
219Երեկ, 11:36
«Հայ ժողովուրդն այլևս 2018 թվականի ժողովուրդը չէ»․ Մանուել Մանուկյան
109Երեկ, 09:36
«Ադրբեջանում մեծ թափով հակահայկական քարոզչություն է իրականացվում»․ Ոսկան Սարգսյան
106Երեկ, 09:12
«Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման»․ Կարեն Հովհաննիսյան
172Երեկ, 03:06