«ԱՄՆ-ն չի սպառնացել դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրումը». #NYT

Անցած ուրբաթ Մայամիում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն պատրաստակամություն չի հայտնել դադարեցնել Կիևին հետախուզական տվյալների տրամադրումը։ Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրին, հայտնում է The New York Times-ը։
«Զրույցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան հերքել է այն ենթադրությունները, թե սպառնալիք է հնչեցվել այդ օգնությունը դադարեցնելու վերաբերյալ։ Սակայն, նրա խոսքով, Թրամփն այնքան է զայրացել Ուկրաինայի վրա, որ դժվար է կանխատեսել նրա հետագա քայլերը»,- գրում է պարբերականը։
Թերթի հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը Թրամփի անունից պահանջել է, որ Ուկրաինան միակողմանիորեն դադարեցնի Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները։ Ուկրաինական պատվիրակության անդամներից մեկը հարցրել է, թե դրա դիմաց Ուկրաինան ինչ կստանա։ Ի պատասխան՝ ամերիկացի բանակցողները, ըստ աղբյուրների, հիշեցրել են, որ ԱՄՆ-ն առանց այդ էլ մեծ աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, և Կիևը չպետք է զիջումներ պահանջի՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները դադարեցնելու դիմաց։
Մասնավորապես, ամերիկյան կողմը հիշատակել է Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելու մասին։ Բանակցությունների մասնակիցներից ոմանք դա ընկալել են որպես ակնարկ, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը»,-նշում է NYT-ն։
Նշենք, որ ավելի վաղ Axios-ը հղում կատարելով իր աղբյուրներին հայտնել է, որ բանակցությունների ընթացքում սպառնալիքներ են հնչել, թե ԱՄՆ-ն կդադարեցնի ուկրաինական կողմին հետախուզական տվյալներ տրամադրել, եթե Կիևը չկատարի Թրամփի խնդրանքները։

«Apple-ը Գերմանիայի քաղաքական գործիչներին նախազգուշացրել է հեռախոսների հնարավոր կոտրման մասին»․ #Bild
14119:25
«Հայերը զավթել են «Արևմտյան Ադրբեջանի» տարածքում գտնվող կրոնական հուշարձանները»․ Ազիզ Ալեքբերլի
7817:54
«Փաշինյանը բացեց իր խաղաքարտերը». Արա Պողոսյան
8117:36
«Չինացիները հետախուզության ոլորտում ԱՄՆ-ից հզոր են». Ոսկան Սարգսյան
7317:24
«Իշխանության հետ խաշ վայելողները նույն վայելքով դա կանեին նաև նախկին որևէ նախագահի հետ»․ Հակոբ Բադալյան
7917:12
«Աշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից»․ Վարդան Ոսկանյան
7817:06
«Սույն անձը գործի է դրել հին ու տխրահռչակ մեթոդները»․ Վահե Սարգսյան
6816:54
«Ասում են՝ ՊԵԿ-ը դարձել է բարեկամների եկամուտների կոմիտե», «չկա այդպիսի բան»․ բանավեճ՝ Էդուարդ Հակոբյանի և լրագրողների միջև (տեսանյութ)
7316:30