Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել

Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել
22
Այսօր, 13:01

Գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Զապորոժիեի վրա։ Վիրավորների թիվը հասել է 41-ի, այդ թվում մեկ նորածին և 4, 6 ու 16 տարեկան երեք երեխա, երկու մարդ զոհվել է։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։

Նշվում է, որ ռուսական ավիառումբերից մեկն ընկել է 9 հարկանի բնակելի շենքի հարևանությամբ։ Հարվածի հետևանքով մասամբ ավերվել է շենքի առաջին հարկը, վնասվել են հարևան շենքերն ու կայանված ավտոմեքենաները։ Մեկ այլ ավիառումբ ընկել է հինգհարկանի շենքի վրա։ Վնասվել են շենքի ճակատային հատվածը, հարևան բազմահարկ շենքերն ու ավելի քան 10 ավտոմեքենա։