«Տվեք հիմնավորում և ես խոստանում եմ, որ այդ հիմնավորումների հետևից կգնամ»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում խոսելով ՏԻՄ ընտրություններում ճնշումների ահազանգերի մասին, ասել է․ «Քաղաքացիներն իրենք իրենց իրավունքների համար պիտի պայքարեն և ուղիղ ասում եմ, որ կանգնած եմ բոլոր այն քաղաքացիների կողքին, ովքեր իրենց իրավունքների համար պայքարում են։ Բայց այդ պայքարն էլ պետք է լինի արդարացի, փաստարկված, հիմնավորված, որովհետև ուղղակի բանավոր և մերկապարանոց հայտարարությունների հիման վրա մենք չենք կարող գործել։ Եթե այսքան խոսում են, ահազանգում են՝ ուրեմն ինչ որ բան կա, բայց ես ասում եմ՝ ես չեմ կարող գործել առանց հիմնավորման, տվեք հիմնավորում և ես խոստանում եմ, որ այդ հիմնավորումների հետևից կգնամ։
Ցանկացած դեպք, որը հիմնավորվեց, լինելու են հետևանքներ։ Եվ այս ուղերձը տալիս եմ նաև մեր բոլոր գործընկերներին, պաշտոնյաներին, հանրապետական, մարզային, համայնքային լիազորություններով օժտված պաշտոնյաներին, բոլորիդ հրահանգում և հրամայում եմ ժողովրդավարության, ազատության, օրինականության կանոններից մի միլիմետր չշեղվեք, որ դեպքում շեղում եղավ՝ լինելու ա շատ կոշտ, անհամաչափ արձագանք»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10104:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10903:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12301:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13900:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11500:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
102Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
109Երեկ, 23:42