«Գիտե՞ք՝ Արցախի անկումը երբ սկսվեց»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»։
Գիտե՞ք՝ Արցախի անկումը երբ սկսվեց…
Երբ 2018-ին Արցախից ավտոբուսներով գալիս էին Երևան Սերժ Սարգսյանին մերժելու ու «Նիկոլ՝ վարչապետ» էին գոռում։
Երբ Երևանում Արցախի հերոսներին էին կալանավորում, իսկ Ստեփանակերտում՝ ծափերով Նիկոլ էին դիմավորում։
Երբ Փաշինյանն ասեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ Ստեփանակերտի հրապարակը ցնծում էր։
Երբ Գյումրիում Արցախի նախագահ Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանեցին։
Երբ 2020-ի հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետը հրաժարվեց պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկից, որի համաձայն Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։
Երբ Արցախի ղեկավարությունը 2021-ի ընտրություններին եկավ ոչ թե Արցախն ազատագրողների, այլ՝ Արցախը հանձնողի շտաբ։
Երբ հանձնվեց Լաչինն ու Աղավնոն։
Երբ 2022-ի ապրիլին Նիկոլն առաջարկում էր նշաձող իջեցնել։
Երբ ՀՀ կառավարիչները սկսեցին բանակցել ոչ թե ռուսական, այլ բրյուսելյան ու արևմտյան հարթակներում։
Երբ նույն Փաշինյանը Պրահայում, Բրյուսելում, Ռեկյավիկում ու Գրանադայում ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։
Երբ ՀՀ իշխանություններն ու իրենց արբանյակներն արցախցիներին Ադրբեջանում ինտեգրման կոչեր էին անում։
Երբ 2023-ի սեպտեմբերի 13-ին Նիկոլն ուղիղ եթերում «ձեռքերը լվաց» Արցախից։
Երբ դեռ կա գոնե մեկ հայ, ով փորձում է արդարացնել Փաշինյանի ու ՔՊ-ի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ապազգային քայլը»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10104:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10903:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12301:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13900:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11500:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
102Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
109Երեկ, 23:42