«Հայաստանում և Ադրբեջանում կա մի պնդում-մոլորություն»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում և Ադրբեջանում կա պնդում-մոլորություն, թե իբր խորհրդային շրջանում, հատկապես Անդրֆեդերացիայի տարիներին՝ 1922-1936, երբ անդրկովկասյան երեք հանրապետությունները Թիֆլիս կենտրոնով էին ԽՍՀՄ մաս կազմում, Մոսկվան անարդար տարածքային զիջումներ է արել:
Հայերը համոզված են, որ այդ տարածքային զիջումներն արվել են բացառապես Խորհրդային Հայաստանի հաշվին: Ադրբեջանցիները համոզված են, որ տարածքային զիջումներն արվել են Խորհրդային Ադրբեջանի հաշվին:
Իրականությունը, սակայն, այն է, որ երկու հանրապետությունների միջև բազմաթիվ տարածքային, գյուղային, հանդամասային վեճերը կարգավորելու նպատակով Մոսկվան փորձել է այնպիսի լուծումներ գտնել, որ կողմերը մոտ 50/50 գոհ ու դժգոհ մնան:
Ադրբեջանցիները հայտարարում են, որ Մեղրիի շրջանի երեք գյուղեր՝ Նյուվադի, այսօր՝ Նռնաձոր, ինչպես նաև Թեղուտ և Էյնաձոր գյուղերը Խորհրդային Հայաստանին են փոխանցվել 1926 թվականից հետո, սակայն բառ անգամ չեն գրում, թե դրա դիմաց ինչ հողեր են ստացել Խորհրդային Հայաստանից:
Նույնը մեզ մոտ է. գրում ենք, որ Ալ լճերի ամբողջ շրջանը փոխանցվել է Խորհրդային Ադրբեջանին, ինչը ճիշտ է, բայց չենք գրում, թե դրա դիմաց ինչ ենք ստացել:
Հիմա կհարցնեք՝ էս վաղ առավոտյան էս ի՜նչ է իմացել, էս ի՜նչ փորացավ ունեմ:
Պարզապես, երբ ամենօրյա ռեժիմով ուսումնասիրում ես Հայաստանի խորհրդային շրջանը, որ շա՜տ հետաքրքրիր է, հատկապես Անդրֆեդերացիայի տարիները, տեսնում ես, թե ինչքան ուժեղ է մարդկանց վրա ազդում պրոպագանդան և փաստերի միակողմանի ներկայացնելը:
Ի դեպ, 1920-ական թվականներին Խորհրդային Հայաստանի ղեկավարները, լինելով կոմունիստ-բոլշևիկներ, հայկական հողերի հարցում փորձել են ամենահնարավոր ու անհնարին տարբերակներով պահել հայկական շահը»:

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9504:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10403:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11002:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12001:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13600:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11200:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
99Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
108Երեկ, 23:42