Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Այո, Ադրբեջանն ասում է՝ ես պատրաստ չեմ ստորագրել խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է»․ Արարատ Միրզոյան

«Այո, Ադրբեջանն ասում է՝ ես պատրաստ չեմ ստորագրել խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է»․ Արարատ Միրզոյան
46
Այսօր, 13:30

«Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, դուք ԹՐԻՓՓ-ը բերում եք վավերացման, սա չի՞ նշանակում, որ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում Ադրբեջանի պահանջն է կատարում, ինչպես Սահմանադրության փոփոխությունը, Տիգրանաշենի հարցը»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը հարց ուղղեց նախարար Արարատ Միրզոյանին։
«Այո, Ադրբեջանն ասում է՝ ես նախաստորագրել եմ խաղաղության համաձայնագիրը, բայց պատրաստ չեմ այն ստորագրել, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է։ Մենք ասում ենք՝ մեր Սահմանադրության մեջ ոչ մի մտահոգիչ բան չկա, այն, ինչ դուք մտածում եք, որ մտահոգիչ է, այդ մտահոգությունները փարատելու ամենակարճ ճանապարհը հենց նախաստորագրած համաձայնագիրը ստորագրել և վավերացնելն է, որովհետև այդ պայմանագրում բոլոր հարցերի պատասխանը տրվում է»,- պատասխանեց Միրզոյանը։
«Մենք այս հարցում չենք կիսում Ադրբեջանի մոտեցումը, Ադրբեջանն էլ ասում է՝ շատ լավ, մենք էլ ձեր մոտեցումները չենք կիսում։ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրության մասով հիմա ոչինչ չի բանակցվում, ուրիշ բան, որ հրապարակային իրենց մտքում կա այդ հարցը։ ՀՀ-ն ասել է, որ մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ՝ որոշելու ստորագրման տեղն ու ժամը, այս մոտեցումը հիմա էլ է կիրառելի, մենք պատրաստ ենք ստորագրել, իսկ իրենք այլ կոնտեքստում են տեսնում»,- հավելեց նախարարը։

«Այո, Ադրբեջանն ասում է՝ ես պատրաստ չեմ ստորագրել խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է»․ Արարատ Միրզոյան