«Փաստական հիմք չկա». Զախարովան՝ ՀԱԷԿ-ի անվտանգությունը կասկածի դնող հրապարակումների մասին

Հրապարակումները, ըստ որոնց Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար, փաստական հիմք չունեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով այն հարցին, թե Երևանում անցկացվող COP17 համաժողովի ֆոնին մի շարք լրատվամիջոցներում կրկին հրապարակումներ են հայտնվել, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի ատոմակայանի անվտանգությունը։
«Գիտեք, կարծես թե որոշ լրատվամիջոցներ մի հին ձայնապնակ են դրել՝ ճռռացող, որի ասեղը քերծվածքների պատճառով անընդհատ տեղից թռչում է։ Գրամոֆոնն, այսպես ասած, արդեն խցանվել է կեղտով ու փոշով, բայց նրանք միևնույն է՝ պնդում են, որ այդ ականջ ծակող, ճռռացող ձայնը պետք է լսելի լինի։ Խոսքը այն հրապարակումների մասին է, որոնցում պնդում են, թե Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար։ Երբ ծանոթանում ես նման նյութերին, անզեն աչքով էլ տեսանելի է դառնում, որ դրանք զուրկ են որևէ փաստական հիմքից։ Հաշվի առնելով, որ Մեծամորի ատոմակայանի հիմնական գործընկերը «Ռոսատոմ» պետական կորպորացիան է՝ մի կազմակերպություն, որը միշտ պատասխանատվությամբ է մոտեցել իր պարտավորություններին, որոշ լրագրողների կողմից բարձրացվող դժգոհությունները պարզապես տարակուսանք են առաջացնում»,- նշել է Զախարովան։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10104:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10903:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12301:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13900:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11500:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
102Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
109Երեկ, 23:42