«Դեկտեմբերը առայժմ դիտարկվում է որպես նախագահ Թրամփի համար ցանկալի ժամկետ»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կրեմլում սկսել են զգուշորեն խոսել ուկրաինական պատերազմի ավարտին մոտենալու մասին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ գործընթացը շարժվում է դեպի կարգավորում։ Նրա խոսքով՝ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամությունը՝ Չինաստանի Շենչժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։
Բարձր մակարդակի բանակցությունների համար քննարկվում են միանգամից երկու հնարավոր հարթակներ՝ Չինաստանը և ԱՄՆ-ը։ Սակայն եռակողմ հանդիպման ամսաթվերն ու հնարավոր խաղաղության համաձայնագրի պայմանները դեռևս հայտնի չեն:
Նախագահ Թրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը հենց դեկտեմբերին՝ ԱՄՆ Մայամի քաղաքում կայանալիք G20-ի գագաթնաժողովի ընթացքում։ Այս նպատակին հասնելու համար Սպիտակ տունը պատրաստ է ուժեղացնել ճնշումը Կիևի նկատմամբ, այդ թվում՝ ձգտելով հասնել նաև տարածքային զիջումների։
Ընդ որում, ԱՄՆ նախագահի մտահղացմամբ՝ պատմական արարողությունը պետք է տեղի ունենա իրեն պատկանող Trump National Doral գոլֆի ակումբում, որտեղ նախատեսված է անցկացնել G20-ի գագաթնաժողովը։
Կիևում մտավախություն ունեն, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են պայմանավորվել Ուկրաինայի ապագայի շուրջ՝ առանց ուկրաինական ղեկավարության լիարժեք մասնակցության։ «Թվում է՝ այս ամենը տեղի է ունենում առանց մեզ», — The Atlantic պարբերականին ասել է ուկրաինացի պաշտոնյաներից մեկը։
ԱՄՆ-ն արդեն նախագահ Պուտինին հրավիրել է G20 գագաթնաժողովին, սակայն Ռուսաստանի նախագահը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը։ Իսկ Զելենսկին, ընդհակառակը՝ հայտարարել է Պուտինի հետ Մայամիում կամ մեկ այլ հարթակում հանդիպելու պատրաստակամության մասին։
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ խաղաղության համաձայնեցված որևէ համաձայնագիր դեռևս գոյություն չունի, իսկ դեկտեմբերը առայժմ դիտարկվում է որպես նախագահ Թրամփի համար ցանկալի ժամկետը, այլ ոչ թե Մոսկվայի ու Կիևի կողմից հաստատված ամսաթիվը»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9504:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10403:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11002:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12001:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13600:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11200:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
99Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
108Երեկ, 23:42