Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ամիսներ շարունակ թափուր մնացած՝ Կոտայքի մարզպետի պաշտոնի շուրջ իշխանական ներքին պայքարն ավարտվել է․ ՔՊ վարչությունն ընտրել է նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին։
Մեր տեղեկություններով՝ այս նշանակման հարցում առանցքային դերակատարում է ունեցել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Կոտայքի մարզպետի պաշտոնի շուրջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ամիսներ շարունակ քննարկումներ են ընթացել։ Տարբեր թեկնածուներ են դիտարկվել, սակայն իշխանական թիմը երկար ժամանակ չէր կարողանում վերջնական որոշում կայացնել․ հարմար թեկնածու չկար։
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն իր պաշտոնից ազատվել է 2026 թվականի հուլիսի 31-ից՝ Ազգային ժողովի պատգամավորական մանդատը ստանձնելու կապակցությամբ։ Այսպիսով՝ մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել շուրջ երկուսուկես ամիս։
Եվ ահա, հոկտեմբերի 20-ին ՔՊ վարչության նիստում վերջապես որոշում է կայացվել Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրել ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։ Վերջինս երեկ վայր է դրել պատգամավորական մանդատը։
Սակայն այս նշանակման հետևում, ըստ մեր իշխանական աղբյուրների, միայն կադրային որոշում չէ, այլև ներիշխանական ազդեցության հարց։
Մարզպետի պաշտոնի համար տարբեր թեկնածուների պայմաններում այս պայքարում հաղթող է դուրս եկել Ռոմանոս Պետրոսյանը։ Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ նա ջանքեր է գործադրել իր կադրին՝ Լիլիթ Ստեփանյանին, մարզպետ դարձնելու համար։
Հիշեցնենք նաև, որ երբ Կոտայքի մարզպետը Ռոմանոս Պետրոսյանն էր, Լիլիթ Ստեփանյանը մարզպետարանի Կրթության և մշակույթի վարչության պետ էր նշանակվել, ապա Պետրոսյանի միջնորդությամբ՝ Հրազդանի համայնքապետի ժ/պ՝ մինչև ՏԻՄ ընտրությունները»։

«ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը»․ #NBC
4510:24
«Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու համար»․ Տիգրան Աբրահամյան
3010:18
«Ստեփանավանում ՏԻՄ ընտրությունը գործող իշխանության համար առանձնահատուկ է». Հակոբ Բադալյան
2710:12
«Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ համաձայնությունը մոտ է»․ Թրամփ
9110:01
Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»
4809:30
8 միլիոն դրամ՝ աֆրիկացիներին Երևան բերելու համար․ «Հրապարակ»
5009:24
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»
6409:12
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
5809:00