«2024 թվականից Google Maps-ը Օձունը լոկացիայով ցույց է տալիս «Ուզունլար»»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էսօր կարդացի, որ Կիրանցի բնակիչները հայտնում են՝ երբ կանգնում են գյուղի կենտրոնում՝ դպրոցի նախկին շենքի մոտ կամ այլ հատվածներում, իրենց հեռախոսների էկրաններին գրվում է «Խեյրիմլի»։
Ասեմ, որ խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ փոքրիկ Խեյրիմլի գյուղը գտնվում էր Կիրանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
Ի դեպ՝ այդ մասին առաջինը հիշեց ու «Խեյրիմլի» բառն արտաբերեց Նիկոլը, իսկ 2024 թվականին՝ սահմանազատման անվան տակ, միակողմանի հանձնեց Ադրբեջանին։
Սիրելի՛ կիրանցիներ, ասեմ, որ 2024 թվականից իմ հայրենի Օձունը Google Maps-ը լոկացիայով ցույց է տալիս «ՈւԶՈւՆԼԱՐ», որը 1967 թվականից ի վեր ոչ մի թղթաբանության մեջ գոյություն չունի։
Սրանց դեպքում սա նորմալ երևույթ է, երբ անտերխանայի վիճակ է, ու երկիրդ դարձրել են «проходной двор»․ ով ասես, որտեղից ասես, մտնում-դուրս է գալիս։
Փաստացի սկզբում հանձնում են տարածքը, հետո դրա անունն է հայտնվում հեռախոսիդ էկրանին, իսկ կոլաբորանտ իշխանությունը շարունակում է համոզել, թե ամեն ինչ կարգին է»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9504:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10403:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11002:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12001:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13600:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11200:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
99Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
108Երեկ, 23:42