«Ընդդիմադիր ուժերի ռազմավարությունն այնքան ուժեղ պետք է լինի, որ իշխանությանը հիմքեր չտա իրենց շարքից հանելու»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՏԻՄ հերթական ընտրություններում Ստեփանավանի ընդդիմադիր թեկնածուի ձերբակալությունը հերթական ապացույցն է այն բանի, որ կենտրոնական իշխանության կողմից տեղական համայնքերում դրվել են տեղական ինքնակառավարման «լեգալ ուզուրպացիայի» ինստիտուցիոնալ հիմքերը:
Ինչ է սա նշանակում: Ուզուրպացիան իշխանության ապօրինի զավթումն է և այս դեպքում լեգալ այն անվանելը հակասական է, բայց...
Իշխանությունը կազմակերպում է օրինական ընտրություններ, գրանցում քաղաքական ուժերին և թողնում մտնել պայքարի մեջ՝ խաղալով ժողովրդավարական իմիտացիա: Հետո քարոզարշավի ընթացքում գնահատելով իր շանսերը և հասկանալով, որ պարտվում է տեղի ընդդիմադիր ուժի թեկնածուին՝ վերջինիս նկատմամբ հարուցում է քրեական հետապնդում և փորձում հանել շարքից: Այդպես օրինական մեթոդներով, բայց քաղաքական ապօրինի մարտավարությամբ և տեղական մարդկանց վախի վրա խաղալով՝ իշխանական թեկնածուները գողանում են իշխանությունը, այն դեպքում, երբ հավասար, արդար մրցակցային պայմաններում դա կարող էր իրենց չհասնել:
Մինչև 2018 թվականն իրական հիմքեր կային հաշվարկելու, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը քաղաքներում և համայնքներում հաղթելով, կարող են թուլացնել գործող իշխանությանը կամ ավելի մոտենալ կենտրոնական իշխանություն ձեռք բերելու պլանին:
Բայց այսօր դա չի աշխատելու, որովհետև գործում է լեգալ ուզուրպացիայի համակարգը, իսկ հանրությունը հաշտ է դրա հետ:
Այսպիսի վախի մթնոլորտում ընդդիմադիր քաղաքական ուժերի մասնակցությունը ՏԻՄ-երում գրեթե զրոյանալու է, որովհետև պոտենցիալ թեկնածու մարդկանց մի մասը վախից չի առաջադրվելու, մյուսը մասը առաջադրվելու է, բայց կոտրվելու է ու դուրս գա խաղից, իսկ մյուսները ուղղակի գործարքի են գնալու իշխանության հետ:
Սա ամենևին չի նշանակում, որ ընդդիմադիր ուժերը պետք է ձեռք քաշեն ՏԻՄ-երից: Սա նշանակում է, որ գործելու ռազմավարությունը այնքան ուժեղ և դիսցիպլինավորված պետք է լինի, որ հիմքեր չտա իշխանությանը կանխատեսելի մեթոդներով իրենց շարքից հանել»:

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9504:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10403:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11002:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12001:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13600:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11200:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
99Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
108Երեկ, 23:42