«Թեհրանը մերժել է Վաշինգթոնի պահանջները՝ կապված միջուկային ծրագրի հետ»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թեհրանը մերժել է Վաշինգտոնի պահանջները՝ կապված միջուկային ծրագրի հետ, չնայած նոր լայնածավալ ամերիկյան հարվածի հնարավորության մասին նախազգուշացումներին։
Մերձավորարևելյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պակիստանի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրն Իրանի ղեկավարությանն է փոխանցել ԱՄՆ-ի պահանջ-առաջարկների փաթեթը։
Մունիրի հետ հանդիպման ժամանակ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունում ամերիկյան պայմանները։ Իրանը պնդում է, որ նախ պետք է կատարվեն իր յոթ պահանջները, և միայն դրանից հետո կհամաձայնվեն միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել։
Աղբյուրների հաղորդմամբ՝ Թեհրանում կարծում են, որ նախագահ Թրամփն ու վարչապետ Նեթանյահուն պատրաստվում են Իրանի դեմ նոր հարվածներ հասցնել։ Սաուդյան Al-Hadath ՀԸ տվյալներով՝ Մունիրի կողմից Թեհրանում անցկացրած բանակցությունները վերաբերել են նաև Եմենի հուսիներին և նրանց ստեղծված իրավիճակին։
Փոխզիջման հասնելու Պակիստանի հերթական փորձը դեռևս հրապարակայնորեն հաստատված արդյունքներ չի տվել։ Վաշինգտոնը պահանջում է միջուկային զիջումներ, իսկ Թեհրանը հրաժարվում է դրանք քննարկել՝ մինչև իր նախնական պայմանների կատարումը։
Հարկ է նշել, որ ըստ Reuters գործակալության, ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են մերձավորարևելյան դիվանագիտական ներկայացուցչություններից տարհանել իրենց աշխատակիցների մի մասին և նրանց ընտանիքի անդամներին։
Ի դեպ, հուսիների հարձակումների հնարավոր ինտենսիվացման հետ կապված, Agence France-Presse (AFP)-ի տեղեկություններով Վաշինգտոնն արդեն հրահանգել է տարհանել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատան անձնակազմին»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9504:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10403:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11002:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12001:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13600:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11200:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
99Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
108Երեկ, 23:42