«Մինչև 250 հազար դրամ արժողությամբ վաուչեր կտրամադրենք՝ մասնագիտական ուսուցում անցնելու համար»․ Արսեն Թորոսյան

«Նոր ծրագրով առաջարկում ենք 3 հիմնական փուլ, որոնցից առաջինը կրթական էլեկտրոնային վաուչերներն են: Շահառուներին կտրամադրվի մինչև 250 հազար դրամ արժողությամբ մեկանգամյա վաուչեր՝ մասնագիտական ուսուցում անցնելու համար: Այն հնարավոր կլինի օգտագործել տրամադրումից հետո 6 ամսվա ընթացքում ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր իրականացնող կազմակերպություններում, իսկ ուսուցման ավարտին շահառուն կստանա համապատասխան վկայական»,- այս մասին այսօր Կառավարության նիստում նշեց Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով «Զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը։
Նրա խոսքով՝ հաջորդ փուլում նախատեսվում է ֆինանսական աջակցություն գործատուին: «Վաուչերով ուսուցում անցած, վկայական ստացած անձին համապատասխան մասնագիտությամբ աշխատանքի ընդունելու և նրա հետ առնվազն 3 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում գործատուին կփոխհատուցվի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարը:
Առաջին 3 ամիսներին՝ 50 տոկոսի չափով, առավելագույնը 25 հազար դրամ, իսկ 4-6-րդ ամիսներին՝ 100 տոկոսի չափով, ամսական առավելագույնը 50 հազար դրամ:
Կա նաև միանվագ աջակցություն շահառուին, եթե աշխատանքային հարաբերությունները 3 ամիս շարունակվեն՝ 100 հազար դրամի չափով, իսկ 12 ամիս շարունակվելու դեպքում՝ 200 հազար դրամի չափով»,- մանրամասնեց Թորոսյանը՝ հավելելով, որ ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2027թ․ հունվարի 1-ից:

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9504:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10403:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11002:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12001:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13600:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11200:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
99Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
108Երեկ, 23:42