«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Սիրելի՛ Քիմ, շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա առթիվ և հղում լավագույն բարեմաղթանքներս»։
Կկարծեք, թե այս տողերի հեղինակը մեր աշխրհահռչակ հայրենակցուհու նախկին ամուսնու՝ Քանյե Վեսթի շնորհավորանքն է Քիմի ծննդյան տարեդարձի առիթով։
Տողերն իհարկե «նախկինի» են, բայց ոչ թե Քիմի նախկին ամուսնու, այլ Հայաստանի նախկին նախագահի՝ Արմեն Սարգսյանի։ Նա շնորհավորել է Քարդաշյանի տարեդարձը, որ երեկ էր, ու ջերմությամբ հիշել նրա այցը Հայաստան՝ երբ ինքը նախագահ էր, ու նրա նվիրվածությունը հայրենիքին։
Հայաստանի հանրությունն էլ հիշում է, որ Արմեն Սարգսյանը նախագահ էր, ոմանք գուցե ջերմությամբ են հիշում, ոմանք՝ ոչ այնքան, բայց թերևս հիշում են շատերը։ Ու նաև հիշարժան է, որ հանկարծ՝ մեկ օրում, Սարգսյանը ըստ էության դադարեց լինել նախագահ, անհասկանալի պատճառներով, անհասկանալի պայմաններում՝ արաբական միապետություններ իր այցից հետո։ Արմեն Սարգսյանի նախագահության ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բոխտորոշ իրադարձություններ, Հայաստանի և Արցախի համար ճակատագրական, աղետալի իրողություններ։ Արմեն Սարգսյանը հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ եղել է այդ ճակատագրական տարիներին Հայաստանի նախագահ։ Այդ ամենի մասին չունի՞ Հայաստանի հանրությանը ասելու, պատմելու, խոստովանելու, բացահայտելու, բացատրելու, պարզաբանելու որևէ բան»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9504:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10403:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11002:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12001:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13600:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11200:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
99Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
108Երեկ, 23:42