Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«10 փաստ, որ ներկայացրել եք դուք, բայց հետագայում սուտ են դուրս եկել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին

«10 փաստ, որ ներկայացրել եք դուք, բայց հետագայում սուտ են դուրս եկել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
152
Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2026 թ., 14:42

«Որպես միջին վիճակագրական քաղաքացի, այս տարիներին հետևել եմ ձեզ և առանձնացրել 10 փաստ ձեր խոսքերից, որոնք հետագայում սուտ են դուրս եկել»,- այսօր ճեպազրույցի ընթացքում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց լրագրողներից մեկը և թվարկեց իր առանձնացրած 10 ստերը, որոնք ներկայացրել էր Փաշինյանը՝ ստանձնելով վարչապետի խոստումը։

«Այսքանից հետո, օրինակ՝ ChatGPT-ն առաջարկում է միդազոլամ ու դիազեպամ խմել և հիշողության կորուստ ունենալ, որպեսզի կարողանանք նորից վստահել Կառավարությանը։ Ո՞րն է ձեր առաջարկը, որպեսզի նորից սկսենք վստահել ձեզ այնպես, ինչպես 2018 թվականի էյֆորիայի ժամանակ»,- հետաքրքրվեց լրագրողը։

«10 փաստ, որ ներկայացրել եք դուք, բայց հետագայում սուտ են դուրս եկել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին