«Իշխանությունը ցանկանում է ավելի շատ մանդատ վերցնել և փոխել ընդդիմությանը»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյանիր էջում գրել է․ «2027-ին հավանաբար կլինեն արտահերթ ԱԺ ընտրություններ
Փաշինյանն այսօր հայտարարել է, որ սահմանադրությունը եթե չկարողանա անցկացնել (իսկ ինքը ունի պակասող մոտ վեց մանդատ), նա կգնա արտահերթի: Բայց իրականում կարծում եմ խնդիրը այլ տեղ է թաքնված, եթե հարցը միայն սահմանադրությունը լինի, ապա պակասող ձայներ ապահովելը իշխանության համար կարող է ավելի հեշտ լինել, քան արտահերթը: Իսկ եթե ընտրում են նոր ընտրությունների գնալու տարբերակը, ուրեմն խնդիր է դրվում նաև այսօրվա խորհրդարանական ընդդիմությունից ազատվելը:
Ու հարցը այն չէ, թե այդ ընդդիմությունն իրենց համար լավն է, թե վատը, խնդիրը այն է, որ իշխանությունը ցանկանում է նախ ավելի շատ մանդատ վերցնել, քան վերցրել էր այս տարի: Եվ ինչու չէ նաև փոխել ընդդիմությանը: Եվ հավանաբար կլինեն ապագայում այլ բաներ, որոնց քվեարկությունը կրկին կարող է գլխացավանք դառնալ իշխանության համար:
Իսկ ինչո՞ւ 2027-ին: Որովհետև մեկ տարի անց է կարելի միայն անցկացնել արտահերթ»:

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9504:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10403:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11002:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12001:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13600:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11200:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
99Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
108Երեկ, 23:42