«Սահմանադրության հարցում համաձայնությունն ընդդիմությանը կդարձնի իշխանության կցորդ». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չասեմ չէ՞, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում պատկերն ինչպիսին կլինի։
Ժողովուրդն ընդհանրապես մեղք չունի, այլ այն ուժերը, որոնք աշխատանքի փոխարեն պոպուլիզմ են ցանել և ցանում։
ԲՀԿ–ին դուրս թողնելը, ԱԺ–ում կոնստրուկտիվ–կոնստրուկտիվ խաղը, ՏԻՄ ընտրություններում նոր վերադասավորումների համար նախապայմանների ստեղծումը ունի մեկ նպատակ՝ հաջորդիվ տոտալ վերահսկողության սահմանում թե՛ ՏԻՄ–երում և թե՛ ԱԺ–ում։
Այս տեմպերով հենց այդպես էլ կլինի։ Ի միջի այլոց, հաջորդ ընտրություններում խորհրդարանական ընդդիմության համար առավել բարդ, դժվար խնդիրներ են լինելու՝ կրկին նույն մարդկանց համոզելը դժվար կլինի, նախկին մեխանիզմները գրեթե չեն աշխատի, իսկ ընդդիմության օգտին քվեարկած մարդիկ ոչ թե առանձին դեմքերի համար են քվեարկել, այլ հօգուտ արմատական դիրքավորված ընդդիմության։ Իսկ այս պահին այդ պատկերը փոխվում է։ Հասարակությունը մեծ հաշվով մեղք չունի, մեղքը քաղաքական դերակատարներինն է․․․
Ու ամենակարևորը՝ սահմանադրության հարցում համաձայնությունն ընդդիմությանը կդարձնի իշխանության կցորդ առնվազն հայ–ադրբեջանական հարաբերությունների առկա կոնֆիգուրացիայում, իսկ չպայմանավորվելը՝ ձախողման ընտրություններում այս պահի կոնֆիգուրացիայով։
Իսկապես, շատ բարդ վիճակ է լինելու, և Փաշինյանի խորհրդատուները հենց դրան էին տանում»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9004:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10103:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
10602:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
11701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13300:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10900:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
98Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
107Երեկ, 23:42