«Այս պատերազմն ավարտելու համար պետք է ճնշում գործադրել ագրեսորի, այլ ոչ թե ագրեսիայի զոհի վրա». Լեհաստանի ԱԳՆ

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին քննադատել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը բարձր մակարդակի բանակցություններին՝ պնդելով, որ այս մոտեցումը թույլ է տալիս Ռուսաստանի առաջնորդին վերականգնելու իր միջազգային հեղինակությունը՝ առանց զիջումների գնալու Ուկրաինայի հարցում։
«Այս պատերազմն ավարտելու համար պետք է ճնշում գործադրել ագրեսորի, այլ ոչ թե ագրեսիայի զոհի վրա», - ասել է Սիկորսկին լեհական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Վարշավայում Եվրոպական տնտեսական համայնքի անդամ պետությունների հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահին միջազգային կարգավիճակ շնորհելն ամրապնդում է իր վստահությունը սեփական դիրքորոշման նկատմամբ։ «Սա ամրապնդում է Պուտինի համոզմունքը, որ իր խաղաքարտերն ավելի ուժեղ են, քան իրականում են», - ընդգծել է նախարարը։
Սիկորսկին նշել է, որ Եվրոպան պահպանում է խաղաղության բանակցությունների վրա ազդեցության գործիքներ, այդ թվում՝ Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցության և սառեցված ռուսական ակտիվների միջոցով։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
808:18
«Սահմանադրությունը քաղաքական մարտավարությանը վերաբերող դրույթներով ծանրաբեռնելը նպատակահարմար չեմ համարում». Արման Մելիքյան
12300:00
Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից
139Երեկ, 23:06
«Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան
125Երեկ, 22:43
«Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում»․ Նիկոլ Փաշինյան
137Երեկ, 22:36
«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
105Երեկ, 21:48
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
227Երեկ, 20:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
163Երեկ, 18:24