«Ինչի՞ն եք սպասում, որ այս մարդիկ ասֆալտի վրա մահանա՞ն». Անահիտ Սիմոնյան

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» հ/կ նախագահ, մարդու իրավունքների փորձագետ Անահիտ Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Ձախից Բաբայան Արմենն է, անօթևան՝ քաղաք Աբովյանում։ Աջից Գրիգորյան Արմենն է, անօթևան՝ Երևանում, ամեն օր գտնվում է Աշխատանքի և բարեկեցության նախարարության մոտ։
Երկուսն էլ ինստուլտ են տարել, երկուսն էլ քայլել գրեթե չեն կարողանում, երկուսն էլ ունեն հոսպիտալացման, բուժման, այնուհետ նաև կացարանի և խնամքի կարիք։
Երկու օր շարունակ փորձում եմ Միասնական սոցիալական ծառայություն ՈՐԵՎԷ համարով միանալ։ ԱՊԱՐԴՅՈՒՆ։ Դուք քաղաքացու հարցերով զբաղվելը ո՞նց եք պատկերացնում, եթե անգամ հեռախոս ունեցողի համար է ձեզ հետ կապ հաստատելն ԱՆՀՆԱՐ, չունեցողների մասին՝ էլ լռեմ։ Ինչի՞ն եք սպասում, որ այս մարդիկ ասֆալտի վրա մահանա՞ն։
Բոլոր պատկան կառույցների ուշադրությունն եմ հրավիրում, հրատապ արձագանքի ակնկալիքով։
ԶԼՄ ներկայացուցիչներին, ոլորտի գործընկերներին և առհասարակ բոլորին ևս խնդրում եմ արձագանքել, տարածել, օգնել ։
Հերթական անգամ բարձրաձայնում եմ պատկան կառույցների, բառացիորեն, աչքի առաջ, անօթևանության մեջ գտնվող անձի մասին՝ մի կերպ գոյություն ունեցող, անօգնականության ու անուշադրության մատնված։ Սա ի՞նչ է, պետության կողմից անմարդկային վերաբերմունքի ավանդո՞ւյթ արդեն»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
808:18
«Սահմանադրությունը քաղաքական մարտավարությանը վերաբերող դրույթներով ծանրաբեռնելը նպատակահարմար չեմ համարում». Արման Մելիքյան
12300:00
Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից
139Երեկ, 23:06
«Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան
125Երեկ, 22:43
«Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում»․ Նիկոլ Փաշինյան
137Երեկ, 22:36
«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
105Երեկ, 21:48
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
227Երեկ, 20:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
163Երեկ, 18:24