«Անկարան փորձում է ձևավորել փոխգործակցության նոր ձևաչափ»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի նախաձեռնությամբ, այսօր Ստամբուլում հավաքվում են յոթ երկրների արտաքին գործերի նախարարներ՝ քննարկելու Իրանի շուրջ հավանական զարգացումները, Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, Սաուդյան Արաբիայի վրա հուսիների հարձակումները, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորումները:
Հանդիպմանը ներկա կլինեն Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, և Ֆրանսիան։
Reuters գործակալության տվյալների համաձայն՝ Պակիստանի անարդյունք միջնորդական ջանքերից հետո, թուրքական կողմը մտադիր է հանդես գալ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ինչպես նաև Հորմուզի և Բաբ էլ Մանդեբի նեղուցներում առկա խնդիրների դիվանագիտական կարգավորման օգտին:
Ենթադրվում է, որ առանձին օրակարգային հարց կլինի Սաուդյան Արաբիայի անվտանգությունը։ Արտգործնախարար Ֆիդանը մտադիր է առաջ մղել Էր Ռիադին աջակցելու թեման՝ Մեքքայի համաձայնագրի շրջանակներում։
Օրակարգում են նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և Ուկրաինայում պատերազմը։ Թուրքիան մտադիր է ստամբուլյամ հավաքի ժամանակ բարձրացնել Սև ծովի տարածաշրջանում ռազմական գործողությունների տարածման ռիսկերի մասին հարցը:
Ակնհայտ է, որ նման հանդիպման քաղաքական նշանակությունը դուրս է գալիս առանձին հակամարտությունների շրջանակներից։ Անկարան կարծես թե փորձում է ձևավորել փոխգործակցության նոր ձևաչափ՝ տարածաշրջանի խոշորագույն տերությունների և Եվրոպայի առաջատար երկրների միջև։
Միևնույն ժամանակ, ուշագրավ ու տարօրինակ է, որ նմանատպ ծավալուն օրակարգի պարագայում հանդիպմանը ներկայացված չեն լինելու ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Իսրայելը և Իրանը։
Թեև առայժմ խոսքը դիվանագիտական-քաղաքական խորհրդակցությունների մասին է, այնուամենայնիվ, նմանատիպ նոր ձևաչափի ի հայտ գալն ինքնին ցույց է տալիս, որ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9004:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10103:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
10602:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
11701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13300:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10900:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
98Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
107Երեկ, 23:42