«Մտածում ենք՝ Փաշինյանն ու թիմը հեռանան, Ալիևը բարությամբ ու գթասրտությա՞մբ է լցվելու»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկեք մի կողմ դնենք, թե այսօր ովքեր են Հայաստանում իշխանություն և ովքեր՝ ընդդիմություն:
Եկեք հարցին մոտենանք հետևյալ տեսանկյունից. մենք՝ բոլորս, մի նավի մեջ ենք և մեզ վտանգ է սպառնում արևելքից:
Եկեք նաև դիվանագիտություն չխաղանք, թե իբր Ադրբեջանի պահանջով չենք Սահմանադրությունից հանում Անկախության Հռչակագրին հղումը:
Արտգործնախարարի և վարչապետի ու նրանց խոսնակների բառախաղերը մի կողմ դնենք:
Ամեն ինչ շատ պարզ է. Ադրբեջանն ասում է, որ քանի դեռ դուք ձեր Սահմանադրությունը չեք փոխել, խաղաղություն չի լինելու, ոչ մի պայմանագիր չենք ստորագրելու:
Այստեղ անհրաժեշտ են լուծման առաջարկներ, այսինքն՝ ինչ պետք է անենք մենք, քանի որ կան ակնհայտ սպառնալիքներ:
Հասկանալի է, որ անգամ Սահմանադրությունը փոխելուց հետո Ադրբեջանը կարող է նոր նախապայմաններ դնել, ինչպես դա անում է 2020-ից հետո:
Սա էլ մի մարտահրավեր, որին պետք է դիմակայել և լուծումներ առաջարկել:
Կրկնեմ՝ մի պահ մոռանում ենք, թե ով է իշխանություն, ով ընդդիմություն, այլ հարցին մոտենում ենք հետևյալ տեսանկյունից. մենք բոլորս հայ ենք, մեր երկրի հանդեպ կան սպառնալիքներ և եթե դրանց լուծումներ չտրվեն, ապա հարձակման ենք ենթարկվում բոլորս:
Միանգամից կասեք՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:
Դեմ չեմ, թող հեռանա, բայց չենք մոռանում լուծումների մասին:
Իսկ գուցե մտածում ենք, որ հենց Փաշինյանն ու թիմը հեռանան, Ալիևը բարությամբ ու գթասրտությամբ է՞ լցվելու»:

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
1116:48
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պետք է լինի ռազմական գործիչ, ոչ թե՝ լավ քայլած»․ Նարեկ Կարապետյան
3816:36
«Մտածում ենք՝ Փաշինյանն ու թիմը հեռանան, Ալիևը բարությամբ ու գթասրտությա՞մբ է լցվելու»․ Թաթուլ Հակոբյան
4716:24
«Եթե նկատի ունեն, որ մեր թիմակիցներին կալանավորելով մեզ բերելու են համոզելու դաշտ, չեն համոզելու»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3916:18
«Եթե Կարապետյանը 0 չլիներ, իր հայրենի Լոռու մարզում փող չէին բաժանի թիմակիցները»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
4216:12
«Թող կամեռաները սահմանին դնեն, թե՞ մենակ ընդդիմադիր գործիչների լոգարաններում են դնում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4616:06
«Պետության հարատևությունը չի կարող նույնացվել մեկ անձի քաղաքական առաքելության հետ»․ Մետաքսե Հակոբյան
4615:42
«Ուղեղ չունեցողների համար նա հասարակ տղա է, որ ինքն է մաքրում կոշիկները»․ Ոսկան Սարգսյան
6115:12