«Պետության հարատևությունը չի կարող նույնացվել մեկ անձի քաղաքական առաքելության հետ»․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մեջ ամենաանհանգստացնողը ոչ թե Սահմանադրությունը փոխելու մտադրությունն է, այլ այն, թե ինչպես է նա այդ մտադրությունը հիմնավորում և ինչ քաղաքական հետևանքներ է դրանից բխեցնում։
Սահմանադրությունը պետության ինքնիշխանության, իրավական շարունակականության և ազգային շահերի պաշտպանության հիմնարար փաստաթուղթն է։ Այն չի կարող վերածվել արտաքին ճնշումներին հարմարվելու կամ իշխանության քաղաքական օրակարգն առաջ տանելու գործիքի։
Նիկոլը պնդում է, թե Ադրբեջանն ընդունում է, որ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքին գործն է։ Բայց եթե այդ հարցն իսկապես բացառապես Հայաստանի ներքին օրակարգն է, ապա ինչո՞ւ է այն հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի նույն քաղաքական համատեքստում։ Եվ եթե Բաքուն շարունակում է Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ պահանջներ ներկայացնել, ապա միայն այն փաստը, որ դրանք անվանում է իր քաղաքական դիրքորոշում, փաստում է արտաքին ճնշման խնդիրը։
Պահանջի ձևակերպումը փոխելը դեռևս չի նշանակում, որ փոխվել է դրա քաղաքական էությունը։
Առավել վտանգավոր է Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե ընդդիմությանը չհաջողվի համոզել, հնարավոր է գնալ արտահերթ ընտրությունների։ Այսպիսով՝ Սահմանադրության փոփոխությունը ներկայացվում է ոչ միայն որպես պետականության հարատևության հարց, այլև որպես քաղաքական պայքարի առանցք, որի շուրջ իշխանությունը պատրաստ է վերաձևավորել ամբողջ քաղաքական գործընթացը։
Սակայն պետության հարատևությունը չի կարող նույնացվել մեկ անձի քաղաքական առաքելության հետ։ Վարչապետի քաղաքական առաքելությունը կարող է ավարտվել, բայց Հայաստանի պետականության առաքելությունը չի ավարտվում որևէ իշխանության հեռանալով։
Եվ այստեղ առաջանում է գլխավոր հարցը. եթե Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունը համարում է Հայաստանի ապագայի համար կենսական նշանակության խնդիր, ապա ինչո՞ւ է այն ներկայացնում սեփական հանձնառությունների կատարման համատեքստում՝ միաժամանակ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը դիտարկելով նույն քաղաքական առաքելության մաս։
Հայաստանին անհրաժեշտ է խաղաղություն, բայց ոչ ցանկացած գնով։ Անհրաժեշտ է սահմանադրական զարգացում, բայց ոչ արտաքին պահանջներին հարմարվելու կամ ազգային իրավունքներից հրաժարվելու ճանապարհով։
Ի վերջո, Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ։ Այն մեր ժողովրդի պատմական իրավունքն է, ինքնիշխանության հիմքը և ապագա սերունդների առաջ մեր պատասխանատվությունը»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9004:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10103:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
10602:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
11701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13300:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10900:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
98Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
107Երեկ, 23:42