«Հայաստանն ընկել է շատ վատթար վիճակի մեջ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն 6 տարի հանրությանը խաբում էին, թե Ադրբեջանի հետ խաղաղություն է, ինչ է՝ սահմանին չեն կրակում; Սակայն սուտը հերքվեց, երբ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հեռավոր ժամկետ նշեց՝ մինչև 2031 թվականը։ Հանրությանն անընդհատ խաբում են, թե երբեք ՀՀ-ն այսքան ինքինիշխան չի եղել, քանի հիմա է։ Ասեմ՝ երբեք Հայաստանն այսքան կախյալ ու ոչ ինքնիշխան չի եղել, քան հիմա է։ Բոլորը Նիկոլ Փաշինյանից ինչ-որ զիջումներ են պահանջում։ Քանի որ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ, նույնիսկ կեղծված ընտրություններով չի ստացել բնակչության մեծամասնության վստահության քվեն, ուստի չի կարողանում մերժել դրսի պահանջները։ Իլհամ Ալիևը, որպես խաղաղության համաձայնագրի կնքման նախապայման, պահանջում է փոխել ՀՀ սահմանադրությունը, հանձնել անկլավները, Ռուսաստանը պահանջում է Հայաստանի ԵՄ գնալու վերաբերյալ հանրաքվե անել, Արևմուտքը պահանջում է Հայաստանը հեռացնել, պոկել Ռուսաստանից։ Նիկոլ Փաշինյանը չի կարող կատարել այս պահանջները, սակայն մտադիր էլ չէ իշխանությունից հեռանալ, քանզի գիտի, թե դրանից հետո ինչ մղձավանջ է լինելու իր և իր թիմի համար։ Այդ պատճառով Հայաստանն ընկել է շատ վատթար վիճակի մեջ, որից ելքը չի երևում»։

«Սահմանադրությունը քաղաքական մարտավարությանը վերաբերող դրույթներով ծանրաբեռնելը նպատակահարմար չեմ համարում». Արման Մելիքյան
11900:00
Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից
136Երեկ, 23:06
«Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան
122Երեկ, 22:43
«Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում»․ Նիկոլ Փաշինյան
135Երեկ, 22:36
«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
104Երեկ, 21:48
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
224Երեկ, 20:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
162Երեկ, 18:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
135Երեկ, 17:36