«Երբ Փաշինյանը կարողանա իր վարկանիշը մի քիչ բարձրացնել, նոր ընտրություններ կնշանակի»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօրվա խորհրդարանը միջանկյալ փուլ է մինչև առաջիկա արտահերթ ընտրություն։
Իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանը լրջորեն է պատրաստվում 2027-ին խորհրդարանական նոր ընտրություններ կազմակերպելուն, և որպեսզի ՔՊ-ն ստանա 55%-ից ավելի ձայն ու կազմի սահմանադրական մեծամասնություն, հիմա պետք է կարողանա հնարավորինս սիրելի դառնալ ժողովրդին։
Դրա համար գյուղերի փողոցներն են ասֆալտապատում, դպրոցների նորոգումն ավելի մեծ թափով են անում, նույնիսկ որոշ ՔՊ-ական չինովնիկների են ձերբակալում՝ ցույց տալու համար, թե իրենք արդար են։
Իհարկե, այդ ընթացքում էլ պետական բյուջեից հսկայական գումարներ են գողանում, բայց կարևորը ժողովրդի աչքին թոզ փչելն է։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները համոզված են, որ ժողովուրդը անդեմ և անսկզբունք զանգված է։
Այս ամենը բեմադրություն է ժողովրդին սիրաշահելու համար։
Ու երբ Նիկոլ Փաշինյանը կարողանա իր վարկանիշը մի քիչ բարձրացնել, անմիջապես կցրի գործող ԱԺ-ն ու նոր ընտրություններ կնշանակի։
Հաջողության հասնում են այն ուժերը, որոնք առաջին համարով են գործում և կարողանում են այսօր տեսնել այն, ինչ վաղը պետք է լինի։
Ընդդիմադիր հիմնական ուժերն ուղղակի պարտավոր են պատրաստվել 2027-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9004:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10103:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
10602:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
11701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13300:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10900:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
98Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
107Երեկ, 23:42