«Շարունակիր լուրջ դեմքով կոշիկներդ վաքսել»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր հրապարակվեց Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցով դատական գործերի վարույթները կարճելու մասին որոշումը։ Դատարանը երկու դեպքում էլ հարցը համարել է Եկեղեցու ներքին գործը և վերացրել հոգևորականների պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։
Սա Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին հասցված արդեն երկրորդ «ապտակն» է։ Դրանից առաջ կարճվել էր նաև Սարոյան Արմանի (էն դեղին պապկավորի էլի) գործը՝ նույնպես ներեկեղեցական տիրույթում գտնվող հարցի առնչությամբ։
Երեք գործերի կարճումը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցու դեմ ծավալած արշավը, դրա շրջանակում առաջ քաշված պահանջներն ու կազմված զեկույցները չեն կարող ինքնին հիմք ծառայել Եկեղեցու ներքին գործերին միջամտելու համար։ Ըստ էության, պետական լծակներով փորձ է արվում սպասարկել Նիկոլի անձնական քմահաճույքները՝ դրանք ներկայացնելով որպես իրավական ու հանրային նշանակության խնդիրներ, մինչդեռ դատարանների որոշումները ցույց են տալիս, որ այդ միջամտությունների իրավական հիմնավորվածությունը լուրջ հարցերի առաջ է կանգնած։
Մայր Աթոռի դեմ այս արշավի առանցքում Եկեղեցու ներքին կյանքը սեփական քաղաքական պատկերացումներին ենթարկելու ձգտումն է։ Սակայն Եկեղեցու կանոնական ինքնուրույնությունը չի կարող կախված լինել իշխանության ղեկավարի անձնական վերաբերմունքից։ Դատարանների այս որոշումները ևս մեկ անգամ ընդգծում են, որ Եկեղեցու ներքին հարցերը պետք է կարգավորվեն եկեղեցական իրավասության շրջանակում, այլ ոչ թե դառնան քաղաքական ճնշման միջոց։
Հ.գ. Նենց, որ դու շարունակի լուրջ դեմքով կոշիկներդ վաքսել»:

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9004:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10103:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
10602:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
11701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13300:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10900:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
98Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
107Երեկ, 23:42