«Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ինչո՞ւ եք կառչած մնում դրանից»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։
Օրինակ՝ այն պնդումը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը կապացուցի անկախության և ինքնիշխանության ամրապնդումը, մոտավորապես նույնն է, ինչ եթե ձեզ ասեին, որ ոտքերը կտրելուց հետո դուք կսկսեք ավելի արագ վազել։ Ապուշությո՞ւն է։ Իհարկե։
Եվ վերջապես, մի հարց այն իշխանություններին, որոնք այս նույն ապուշությունն են գեներացնում տեղեկատվական դաշտում. եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից։ Ստացվում է, որ, ձեր իսկ նախորդ ապուշական նարատիվի համաձայն, դուք դեմ եք Հայաստանի անկախության և ինքնիշխանության ամրապնդմանը։
Ամենահետաքրքիրն այն է, որ այս ապուշությունը հորինողները և տարածողները, ի տարբերություն իրենց տարածած հիմար «մտքի գոհարների», ոչ ապուշ են, ոչ հիմար։ Նրանք պարզապես անկեղծորեն բոլորիս են ապուշի տեղ դնում։
Մինչդեռ Եվրոպայում գազի բորսայական գինը հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 1050 դոլարը՝ առաջին անգամ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9004:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10103:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
10602:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
11701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13300:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10900:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
98Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
107Երեկ, 23:42