«Զարգացած երկրներում էկոլոգիան լուրջ չի ընկալվում, իսկ աղքատ երկրներում թքած ունեն այդպիսի «ձևականությունների» վրա». Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել հերթական COP-66 և բարձր ամբիոններից հնչեցնել ստանդարտ «մտահոգ» զեկույցներ։ Իսկ իրականությունը դաժանության աստիճանի պրիմիտիվ է. զարգացած երկրներում էկոլոգիան լուրջ չի ընկալվում՝ անհեռատես, այսրոպեական շահամոլության պատճառով, իսկ աղքատ երկրներում թքած ունեն այդպիսի «ձևականությունների» վրա, քանզի այս դեպքում ավելանում է աղքատությունը ցանկացած գնով հաղթահարելու իմիտացիան, մանավանդ, եթե ունակ չեն այլ աշխատող տարբերակ տեսնել։ Դե իսկ զանգվածային աչքակապության համար COP-երից լավ միջոցառում դժվար էլ գտնվի։
Այս պղտոր, ընդ որում, հատուկ՝ պղտորած ջրում գլոբալիստներն էլ իրենց թեզերն են առաջ տանում. «Այս համաշխարհային աղետների դեմ պայքարի միակ հնարքը գլոբալիստական իշխանությունն է, իսկ կրոնական կառույցները, ազգային իշխանություններն ու միջազգային կազմակերպություններն այլևս անելիք չունեն, իրենք իրենց սպառել են» ...»:

«Սահմանադրությունը քաղաքական մարտավարությանը վերաբերող դրույթներով ծանրաբեռնելը նպատակահարմար չեմ համարում». Արման Մելիքյան
11900:00
Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից
136Երեկ, 23:06
«Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան
122Երեկ, 22:43
«Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում»․ Նիկոլ Փաշինյան
135Երեկ, 22:36
«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
104Երեկ, 21:48
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
224Երեկ, 20:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
162Երեկ, 18:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
135Երեկ, 17:36