«Հայցերի ապահովման միջոցներն առժամանակ ուժի մեջ թողնելը հակասում է իրավունքի սկզբունքներին և տրամաբանությանը»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արա Զոհրաբյանի գլխավորությամբ՝ փաստաբանական թիմի աշխատանքի արդյունքը երեկ և այսօր հրապարակված դատական ակտերն են, որոնցով կարճվել են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ 3 կարգալույծների հայցերի հիման վրա քննվող քաղ. գործերը։
Միաժամանակ, այդ ուշացած որոշումները (իրականում՝ պիտի առհասարակ հայցերը վարույթ չընդունվեին) մի կարևոր «նյուանս» են պարունակում - հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, մինչև բողոքարկման վարույթների ավարտը, այսինքն՝ դեռ առնվազն 7 ամիս բռնազավթված է մնալու Մասիսի Սբ. Թադեոս առաջնորդանիստ եկեցին և Հովհաննավանքը, չեն վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը։
Երեկ այդ մասին կարճ խոսել եմ լայվով, իսկ այսօր ցանկանում եմ անդրադառնալ գրառմամբ։ Եվ այսպես, հայցի ապահովման միջոցներն առժամանակ ուժի մեջ թողնելը հակասում է ոչ միայն իրավունքի սկզբունքներին, այլև բուն տրամաբանությանը։ Եթե քրեական դատավարությունում արդարացման վերդիկտի կայացման կամ քրեական հետապնդման դադարեցման փաստով բոլոր խափանման միջոցները վերացվում են, ապա դրանց համարժեք՝ հայցի ապահովման միջոցներն ինչպե՞ս կարող են քաղաքացիական գործով անմիջապես չվերացվել։ Ո՞րն է այս տարբերակման տրամաբանությունը»։

«Սահմանադրությունը քաղաքական մարտավարությանը վերաբերող դրույթներով ծանրաբեռնելը նպատակահարմար չեմ համարում». Արման Մելիքյան
11900:00
Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից
136Երեկ, 23:06
«Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան
122Երեկ, 22:43
«Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում»․ Նիկոլ Փաշինյան
135Երեկ, 22:36
«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
104Երեկ, 21:48
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
224Երեկ, 20:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
162Երեկ, 18:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
135Երեկ, 17:36