«Այսօրվանից ստանձնել եմ ԲՀԿ-ի հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները։
Ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անարդարացիորեն գտնվում է անազատության մեջ, այս որոշումը ճգնաժամային կառավարման շրջանակում իրականացվող կարևոր քայլերից մեկն է։
2026 թվականի խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած անարդարությունների, մասնավորապես՝ ԲՀԿ-ի ստացած շուրջ 60 000 ձայների ու դրանց համապատասխան խորհրդարանական մանդատների գողության պայմաններում (ինչին վերջերս իր զեկույցում անդրադարձավ նաև ԵԽԽՎ-ն) կուսակցության համար մեծ ծավալի աշխատանքի դաշտ է բացվել ոչ միայն ներհայաստանյան տիրույթում, այլև միջազգային կառույցների ու գործընկերների հետ։
ԲՀԿ-ն ակտիվորեն շարժվում է այդ ուղղությամբ, և ես այսուհետ պարբերաբար կներկայացնեմ կուսակցության գործունեությանն առնչվող կարևոր գործընթացներն ու զարգացումները։
Եվ, իհարկե, մեր աշխատանքի գլխավոր առաջնահերթությունը շարունակում է լինել Գագիկ Ծառուկյանի ազատությունը։ Գործադրելու ենք բոլոր հնարավոր ջանքերը՝ նրա ազատությանն ու արդարության վերականգնմանը հասնելու համար։
Հ.Գ.
Ուզում եմ նաև տեղեկացնել, որ շարունակում եմ իմ գործունեությունը որպես քաղաքակական վերլուծաբան։
ԵՒ ինչպես միշտ, կապի մեջ եմ, հասանելի և բաց՝ շփման ու համագործակցության համար»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9004:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10103:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
10602:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
11701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13300:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10900:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
98Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
107Երեկ, 23:42