Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Կոչ ենք անում պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները»․ ԿԸՀ

«Կոչ ենք անում պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները»․ ԿԸՀ
140
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2026 թ., 20:42

ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին ընդառաջ հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Հարգելի՛ կուսակցություններ, դաշինքներ, ԶԼՄ-ներ, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ,
Հիշեցնում ենք, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին։ Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչ 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։
Այդ խախտումը կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով։
Ընտրության օրը պետք է ուշադրություն դարձնել հագուստին, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։
Կոչ ենք անում պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները»։