«Առանց որոշակի ռեսուրսների՝ հակաթուրքական թեզերը կյանքի կոչել հնարավոր չէ»․ Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարելի հակաթուրքական ռոմանտի՞զմ, թե՞ ընդգծված ռուսական կողմնորոշմամբ Թուրքիային զսպող պետություն
Հատկապես վերջին տարիների ընթացքում հաճախ ենք լսում «թուրքը մեր թշնամին է» արտահայտությունը և դրանից բխող այն թեզը, որ Հայաստանը պետք է լինի հակաթուրքական պետություն։
Իրականում, վերոգրյալ թեզերն այսօրվա աշխարհում կյանքի կոչելու համար անհրաժեշտ են շատ որոշակի տնտեսական, ռազմական և աշխարհաքաղաքական ռեսուրսներ։ Այն ժամանակները անցել են, երբ մի խումբ հայեր կարող էին հրացաններ վերցնել, բարձրանալ սարեր և այնտեղից թուրքերի դեմ պայքար վարել։
Այսինքն՝ առանց որոշակի տնտեսական, ռազմական և աշխարհաքաղաքական ռեսուրսների հակաթուրքական թեզերը կյանքի կոչել հնարավոր չէ։ Առանց այդ ռեսուրսների հակաթրքությունը ուղղակի ռոմանտիզմ է, որն երազանքներից այն կողմ չի գնալու։
Եվ այստեղ պետք է նայել, թե որն է այն երկիրը, ում շահերից է բխում Հայաստանի միջոցով Թուրքիային զսպելը։
Այդ միակ երկիրը Ռուսաստանն է, ով իր պատմության ընթացքում Թուրքիայի հետ ունեցել է 13 պատերազմ։ Իսկ այսօրվա Թուրքիան նաև ՆԱՏՕ անդամ է և նրան Արևմուտքը փորձում է օգտագործել Ռուսաստանի դեմ։
Հետևաբար, Հայաստանի միջոցով Թուրքիային զսպելու ցանկությունը Ռուսաստանի մոտ երբեք չի վերանա։ Ժամանակ առ ժամանակ այդ ցանկությունը կարող է ավելի ուժեղանալ կամ թուլանալ, սակայն այն երբեք չի վերանա։
Ասածից հետևությունն այն է, որ եթե Հայաստանը չլինի ընդգծված ռուսական կողմնորոշմամբ պետություն, ապա նա չի կարող լինել նաև հակաթուրքական և անխուսափելիորեն վերածվելու է թուրքամետ պետության, դրանից բխող բոլոր հետևանքներով։
Հակաթրքությունը՝ առանց ռուսական ընդգծված կողմնորոշման չիրականանալու դատապարտված ռոմանտիզմ է, որը հաճախ նաև դրսից կառավարելի է»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9004:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10103:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
10602:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
11701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13300:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10900:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
98Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
107Երեկ, 23:42