«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո, մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և իհարկե Ճապոնիան հենվելով կամ ռազմական, կամ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրեցին իրեն ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում: Փորձագիտական/վերլուծական/ուղեղային կենտրոններում վերջին տարիներին մեծ տարածում է ստացել «Եռակենտրոն» աշխարհակարգի հայեցակարգը: Ապագա համաշխարհային ուժային բևեռներ են դիտարկվում ԱՄՆ, ՉԺՀ-ն և ՌԴ-ն: Այս հայեցակարգի մասին տեսակետներն ու բանավեճերը լայն տարածում են ստացել: Սա պայմանավորված էր հատկապես Թրամփի իշխանության գալուց հետո Հավաքական Արևմուտքի երկու թևերի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջատար երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի միջև սուր տարաձայնություններով, որոնց պատճառը ուկրաինական միջնորդավորված պատերազմն է և ԱՄՆ/Իսրայել դաշինքի սանձազերծած պատերազմը Իրանր դեմ: Ելնելով պատմության դասերից և ներկա միջազգային դիսկուրսից կարելի է ասել, որ, եթե Թրամփին, Սին Ծի Պինին և Պուտինին հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը, կամ ինչպես ընդունված է արդեն՝ «Նոր Յալթայի» աշխարհակարգի ստեղծմանը: Իհարկե ոչ ոք դեռ չի կարող հարյուր տոկոսով պնդել, որ «Նոր Յալթան» իրականություն կդառնա: Սակայն եղած տեղեկատվական վերլուծական գիտական բնույթի նյութերը և պաշտոնական հայտարարություններն ու որոշումները հիմք են տալիս մոտավոր գծել ազդեցության գոտիների տարածքները: Եվ այսպես , երևում է, որ Թրամփը ցանկանում նոր կյանք տալ «Մոնրոյի դոկտրինային»: Ըստ որի ողջ Արևմտյան Կիսագունդը, Հյուսիսային և Հարավային Ամերիկա մայրցամաքների բոլոր պետությունները ԱՄՆ ազդեցության գոտին են, որտեղ հատկապես պետք է բացառվի չինական տնտեսական՝ և ռուսական ռազմական ներկայությունը: Ռուսաստանի ազդեցության գոտին ընդգրկելու է առաջին հերթին ողջ հետխորհրդային տարածքը և նաև նատօյական դաշինքից դուրս արևելաեվրոպական պետությունները, որպես անվտանգության գոտի: Չինաստանի ազդեցության գոտին ենթադրվում է, որ կարող է ներառել հարավային և արևելյան ասիական երկրները, չին-կորեական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանները: Հավանաբար աֆրիկյան և մերձավոր արևելյան պետությունները կմնան ազդեցության գոտինեից դուրս: Դժվարանում եմ տեսակետ հայտնել ԵՄ-ի մասին: Այս հարցում կան ծայրահեղ մոտեցումներ, սկսած փլուզման՝ մինչև ինքնուրույն ուժային բևեռ դառնալու կանխատեսումնրով: Անկասկած վերոշարադրյալը զուտ կանխատեսում է, մասնակցություն ներկա դիսկուրսին, և ոչ թե բացարձակ պնդում: Ամեն ինչ հնարավոր է: Ներկա լիդերները մի բան ասում են, շրջվելով իրականացնում հակառակը: Դա ներկա քաղաքական էլիտաների բնորոշ գործելակերպն է»:

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
44Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
45Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
90Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
54Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
75Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
62Երեկ, 22:12
Ռուսաստանի զինված ուժերը Խերսոնի մարզում հրադադար կհաստատեն հոկտեմբերի 27-ից
123Երեկ, 21:30
«Ահա Ստեփանավանի կենտրոնական փողոցներից մեկի վիճակը». Լիա Սարգսյան
66Երեկ, 20:54