Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները 2026թ. մարտի 27-ին բողոքի ակցիա էին կազմակերպել գլխավոր դատախազության շենքի դիմաց և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ԱԺ-ում նրա արած հայտարարության հետ կապված. «2020-ին գիտակցված զոհողության ենք գնացել, և դրա արդյունքում է, որ ձեռք ենք բերել պետություն ու անկախություն։ Դրանից առաջ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի համար, պետության, մեր ինքնության, մեր ապագայի համար»։ Այս խոսքերը զոհվածների ծնողները համարել են միտումնավոր՝ «գիտակցված» պատերազմ հրահրելու մասին խոստովանություն, որի արդյունքում իրենց զավակները զոհվել են: Նրանք դատախազության շենքի դիմաց ստորագրահավաք էին կազմակերպել և հանցագործության մասին դիմումը մուտքագրել դատախազություն։ Այդ ժամանակ մեզ դատախազությունից փոխանցել էին, որ համապատասխան կարգով դիմումին ընթացք են տվել։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, որը ՀԿ-ի իրավական հարցերով է զբաղվում, Քննչական կոմիտեի կողմից քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ բողոք էր ներկայացրել դատախազին, որը մերժվել էր։ Փաստաբանը մեզ ասել էր, որ պատրաստվում են դիմել դատարան՝ պահանջով, որ դատարանը պարտադրի նախաքննական մարմնին՝ քրեական վարույթ նախաձեռնել։ Հովհաննիսյանը մեզ ասաց․ «Դիմեցինք դատարան՝ մերժվեցինք, դիմել ենք Վճռաբեկ դատարան, հետո կգնանք ՄԻԵԴ»։
Մանրամասները՝ թերթի համարում։

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»
809:30
Ով է պատասխան տալու ադրբեջանցի հովվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
2109:24
Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»
1909:18
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
4108:30
«Պրիմիտիվ պոպուլիզմ է այն, որ ասում են՝ ամեն ինչ վերահսկվում է, ռիսկերը կառավարելի են»․ Լևոն Գալստյան
9203:06
«Միջադեպի մասնակից տղամարդու նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք». ՔԿ
10700:42
«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
110Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
102Երեկ, 23:24