«Node (NPM), Python, PHP և այլ ծրագրավորման լեզուների/տեխնոլոգիաների մեջ հայտնաբերվել է RCE»․ Սամվել Հայրապետյան

Ծրագրավորող, քիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առավոտը բարի չէր՝ Http2Shell-ը հաստատեց, որ Node (NPM), Python, PHP և այլ ծրագրավորման լեզուների/տեխնոլոգիաների մեջ հայտնաբերվել է RCE։ Մեղմ ասած տվյալ պահին գլոբուսի կեսից ավելին խոցելի է ու ի՞նչ է սա, եթե ոչ գլոբալ աղետ։
Մի փոքր ժամանակը հետ տանք՝ մոտ 10 տարի, էն ժամանակ ևս լեզուների, ֆրեյմվորքների, գրադարանների ու տեխնոլոգիաների մեջ հայտնաբերվում ու շտկվում էին թե minor, թե major տարբերակներում։ Հիմա ինչումն է խնդիրը, եթե 10 տարի առաջ էլ կային նման բաներ՝ հիմա էլ։
Խնդիրը AI-ն է ու AI-ի մութ կողմը։ Էն ժամանակ մինչև մարդիկ իմանում էին, որ կա խոցելիություն և այլն, անցնում էր տևական ժամանակ ու սովորաբար սպասարկող ընկերությունները կարողանում էին, այսինքն հասցնում էին ժամանակին ֆիքսել խնդիրը ու չեզոքացնել, իսկ էսօր որոշ վատ մտադրություն ունեցող մարդիկ/խմբավորումներ մի ոտք առաջ են անցնում ու էդ ամենը օգտագործում մարդկության դեմ։
Կհիշե՞ք մի քանի օր առաջ, երբ Ֆրանսիա, Հոլանդիա ու էլի մի քանի երկրում սուպերմարկետների վրա հարձակում էին արել ու հեռավար անջատել էին սառնարանները, քանի՞ տոննա ուտելիք, կաթնամթերք ու մսամթերք թափվեց, ո՞վ տուժեց։
Գնալով լիքը բան դառնում է անկառավարելի։ Ու ի՞նչ իմանանք, որ օրերից մի օր ինչ-որ փսիխոպատ չի փորձի մուտք ստանալ ենթարդենք ինչ-որ միջուկային գերտերության միջուկային սերվերներին ու հեռավար չի ակտիվացնի ինչ-որ մարտագլխիկ ու չի հրահրի միջուկային պատերազմ։
Որպես ինֆորմացիա՝ սերվերը դա սովորական համակարգիչ է, պարզապես ավելի հզոր պարամետրերով, որն իր մեջ օգտագործում է օպերացիոն համակարգ և ծրագրավորման լեզուներ»։

«Սահմանադրությունը քաղաքական մարտավարությանը վերաբերող դրույթներով ծանրաբեռնելը նպատակահարմար չեմ համարում». Արման Մելիքյան
11900:00
Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից
136Երեկ, 23:06
«Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան
122Երեկ, 22:43
«Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում»․ Նիկոլ Փաշինյան
135Երեկ, 22:36
«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
104Երեկ, 21:48
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
224Երեկ, 20:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
162Երեկ, 18:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
135Երեկ, 17:36