«Կալանավորել մարդուն կարելի է, բայց կալանքով կոտրել նրա կամքը՝ ոչ»․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։
Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել այն, ինչին չի կարող հաղթել քաղաքական պայքարում՝ կամքը, սկզբունքներն ու համոզմունքները։
Բայց կա մի բան, որը իշխանական ճնշումներով հնարավոր չէ խլել՝ սեփական ճշմարտության հանդեպ հավատն ու պայքարելու վճռականությունը։
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կիրառվող ճնշումները ոչ թե թուլության, այլ իրենց դիրքորոշման մեջ մնալու և չնահանջելու կամքի փորձություն են։ Եվ որքան էլ փորձեն կալանքը դարձնել քաղաքական լռեցման գործիք, այն չի կարող փոխարինել իրավական փաստարկներին։
Կալանավորել մարդուն կարելի է, բայց կալանքով կոտրել նրա կամքը՝ ոչ։
Իսկ երբ իշխանությունը քաղաքական պայքարի փոխարեն ընտրում է կալանքի ճանապարհը, դա առաջին հերթին հարցեր է առաջացնում հենց այդ իշխանության վստահության, իրավական սկզբունքների և քաղաքական պատասխանատվության վերաբերյալ»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9004:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10103:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
10602:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
11701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13300:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10900:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
98Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
107Երեկ, 23:42